Պուտինը ժամանել է Ադրբեջան

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ադրբեջան: Արդեն իսկ մեկնարկել է նրա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Բանակցություններն անցկացվում են «տետ-ա-տետ» ձևաչափով, ապա շարունակվելու են ընդլայնված կազմով: Պուտինին ուղեկցում է կառավարական մեծ պատվիրակություն՝ ներառյալ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարները:

Ապա տեղի է ունենալու երկկողմանի փաստաթղթերի ստորագրում և նախագահների համատեղ մամուլի ասուլիսը: Այսօր երեկոյան Պուտինը կլքի Բաքուն և կմեկնի Գաբալա, ուր և բանակցությունները կշարունակվեն վաղը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031