Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը` Արման Ինջիղուլյանն ասել է, որ վաղվանից կորոշեն, թե առաջիկայում ինչ քայլեր են անելու, եթե պետական կառույցներից իրենց հուզող հարցերի պատասխանը չստանան:
Philips ընկերությունը արտադրում է Hue լամպերը: Դրանք հետաքրքիր են նրանով, որ համալրված են Wi-Fi-ով, որը հնարավորություն է տալիս ղեկավարել դրանք՝ հատուկ սմարթֆոնի համար նախատեսված հավելվածի միջոցով:
Լոռու մարզային գրադարանից շատերն են օգտվում, սակայն քչերը կան, որ գիրքը կարդալուց հետո ժամանակին հանձնում են գրադարան: Այս խնդիրը, թերևս, եղել և կա բոլոր գրադարաններում:
Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղը Ապարան քաղաքից գտնվում է 52 կմ հեռավորության վրա` Սպիտակ-Ապարան մայրուղու վրա: Համայնքն ունի 148 տնտեսություն` 562 բնակչով: Հիմնական զբաղմունքն, ըստ մարզպետարանի համայնքների մասին տրամադրված տեղեկատվության` անասնապահությունն է, զբաղվում են նաև հացահատիկային և կերային կուլտուրաների մշակությամբ:
Օգոստոսի 14-ին, ժամը 01.15-ի սահմաններում, Աբովյան-Կապուտան ճանապարհի 7-րդ կմ-ին «Աուդի» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Այսօր՝ օգոստոսի 14-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.27 դրամ։ Երեկվա համեմատ համեմատ դոլարը թանկացել է 0.05%-ով կամ 21 լումայով։
Քիչ անց կմեկնարկի ՀՀԿ ԳՄ նիստը, որի ընթացքում կքննարկվի Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում սպասվող մեծամասնական ընտրություններին մասնակցող ՀՀԿ թեկնածուի հարցը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել 2008 թվականին ոստիկանության Մաշտոցի բաժնում Ֆելիքս Գևորգյանին բռնության ենթարկելու փաստի առնչությամբ:
«Նախ, այստեղ կապիկներ չկան, բոլորը մարդիկ են: Եթե կապիկներ են ման գալիս, թող գնան Մոնումենտի այգի, այնտեղ նկարվեն կապիկների հետ: Թող չհուսան, որ մենք կարող ենք կապիկություն անել, դա որոշ մարդկանց մենաշնորհն է»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 16-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի մի շարք փողոցների ջրամատակարարումը:
Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով կայանալիք լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է 72-ամյա Պավլիկ Սարգսյանը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. օգոստոսի 06-ի որոշմամբ արգելվել էր «Երևան Կաթ» ՍՊԸ-ի կողմից «Բրիկետ», «Ֆակել», «Էսկիմո», «Պլոմբիր» ապրանքանիշի պաղպաղակների արտադրությունը, ինչպես նաև «Երևան Կաթ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:
2013-ի հուլիսի 1-ից կիրառության մեջ են մտել նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաները` տարեկան 500 միլիոն դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար:
«Հիմա ի՞նչ ա, մի քառասուն օր ստեղ չիր դառնանք, մինչև թղթաբանությունը անընդհատ անցնենք, գրենք, պատասխանենք»,- դիմելով Արթուր Գևորգյանին ասաց նախաձեռնության անդամ Գոռ Առաքելյանը:
Առաջին խախտումը կազմվել է ժամը 15.40-ին` տեսանկարահանման միջոցով` կանգառն արգելված վայրում կանգառ կատարելու համար` ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մասով, երկրորդը` ժամը 16.10-ին` ընդհանուր օգտագործման տրանսպորտի կանգառի կետի տարածքով երթևեկելու համար` ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 7-րդ մասով:Վարորդ Ա. Աբգարյանն ընդունել է իր կողմից կատարած խախտումները:
Օգոստոսի 14-ին, ժամը 15.03-ին ահազանգ է ստացվել, որ թիվ 2 հանրային լողափից 1.5 կմ հեռավորության վրա լճում հեծանվանավակը քամու պատճառով չի կարողանում վերադառնալ ափ:
Մամեդովն իր բողոքն է հայտնել հետաքննության երկարաձգման դեմ և իրեն կալանքի տակ առնելը որակել է որպես քաղաքական պատվեր:
Հունիսի վերջին հայտնի դարձան արդյունավետ աշխատող 97 գիտնականների անունները: Նրանք ընտրվել էին ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի հայտարարած «Գիտության և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների հավելավճարի» մրցույթի արդյունքում: Ըստ այդմ` առավել արդյունավետ աշխատող գիտնականները կստանան ամսական 100 հազարական դրամ հավելավճար: 168.am-ի հետ հարցազրույցում կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը՝ խոսելով […]
Ադրբեջանական այցի ընթացքում Գյուլին ուղեկցում են արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, տրանսպորտի, ծովագնացության ու կապի նախարար Բինալի Յըլդըրըմը և նախագահի աշխատակազմի քարտուղար Մուսթաֆա Իսենը:
Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստակամություն են հայտնում Ադրբեջանի հետ երկխոսություն սկսել ջրային ռեսուրսների համատեղ կառավարման շուրջ:
Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ գյուղի վարչական տարածքում բախվել են ГАЗ 31 10 մակնիշի 07 ՕՍ 041 համարանիշի և վրացական SDS 109 համարանիշի բեռնատար ավտոմեքենաները:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի գործատուների ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ քաղաքացի Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով պատահաբար հատելով շփման գիծը հայտնվել էր ադրբեջանական զորքերի պահպանության տարածքում և գերեվարվել վերջիններիս կողմից:
Վերջերս մամուլում հրապարակվեց Մեղրի քաղաքի ավագանու ուղերձը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ուղերձում մասնավորապես ասվում է, որ մետաղական հանքավայրերի շահագործման հետևանքով տարածաշրջանում արդեն աղետալի իրավիճակ է ստեղծվել, այդուհանդերձ 14 նոր հանքավայրերի ուսումնասիրության ու շահագործման արտոնագրեր են տրվել:
2013թ. օգոստոսի 8-ին, ժամը 05:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, բնակելի գոտու օդային տարածքում նկատել են դժվարությամբ թռչող աղավնու:
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ Աշտարակ քաղաքի բնակիչ Բաբկեն Գալստյանը 2013թ. հունիսի 1-ին ապօրինի ձեռք է բերել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը` լիցքավորված ռազմամթերք հանդիսացող մարտական 8 փամփուշտով, ու պահել իր մոտ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 16-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Իսակովի պողոտայի և մասնակիորեն Արգավանդ գյուղի ջրամատակարարումը:
Ադրբեջանի ղեկավարները միգուցե տեղյակ չեն, թե իրենց անճարակ ստորադասները ինչ ահռելի վնասներ են հասցնում սեփական երկրի շահերին և հեղինակությանը: Նախագահ Ալիևը պետք է կարճատև դադար վերցնի՝ հայերին ուղղված ամենօրյա սպառնալիքներից և մի փոքր ավելի ուշադրություն դարձնի իր կառավարության ներքին «թշնամիներին»:
Եթե այսօր Հայոց ցեղասպանության մասին կարողանում ենք խոսել բաց և ազատ, ապա դրա կարևոր պատճառներից մեկը Վելի Քյուչուքի ու նրա թիմի կալանավորումն է և Էրգենեքոնի գործով դատավարությունը: