Բաժիններ՝

Ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալը կալանավորվել է

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ, ոստիկանության կապիտան Հրայր Քալաշյանն  ու ոստիկանության կապիտան Արտակ Բաղդասարյանը կալանավորվել են։ Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Գյումրիի «Ռուբին» ոսկերչական սրահից գողության փորձ կատարելու համար։

Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, 2013 թվականի օգոստոսի 5-ին` ժամը 04.20-ի սահմաններում, Հրայր Քալաշյանը ոստիկանության կապիտան Արտակ Բաղդասարյանի հետ, նախապես վերցնելով դիմակավորված գողություն կատարելու համար հարմարեցված սպորտային գլխարկներ, մուրճ և այլ առարկաներ, գնացել են Գյումրի քաղաքի Խաղաղության օղակ 8 հասցեում գտնվող «Ռուբին» ոսկերչական սրահ: Նրանք մուրճով կոտրել են սրահի մուտքի դռների ապակիները, փորձել են ներս մտնել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցավոր մտադրությունն ավարտին չեն հասցրել։

ՀՔԾ-ից հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս