Asus-ն այլևս Windows RT-ի հիման վրա սարքավորում չի թողարկելու
Asus ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է պլանշտների արտադրությունը, որոնք հիմնված են Windows RT-ի վրա:
Ավելի վաղ արտադրողից արդեն հայտարարություն է ստացվել, որ այդ օպերացիոն համակարգը իրենց կարծիքով շատ խոստումնալից չէ, այժմ արդեն վերջնական որոշում է կայացվել: Որոշման պատճառ է դարձել նմանատիպ սարքերի վատ վաճառքները և ընդհանուր համոզմունքը, որ Windows RT-ին փոխողված հարթակ է:
Արտադրողը կկենտրոնանա Windows 8 և Intel պրոցեսորների արտադրության վրա, որոնց հետ Windows RT-ն համատեղելի չէ: