Հյուրանոցից Ռիհաննան դուրս է եկել թափանցիկ վերնաշապիկով, որի տակից երևացել է երգչուհու կուրծքը: Նա հանգիստ շրջել է փողոցներում՝ առանց ուշադրություն դարձնելու լուսանկարչական ապարատներին:
Աշխարհի ամենաթանկ բուրգերը պատրաստվել է խոհարար Ֆրանս Ալիքոյի կողմից՝ Նյու Յորքում «666 Բուրգեր» ռեստորանում: Վերջինս այն անվանել է «The Douche Burger»: Չիզբուրգերը պատրաստված է տավարի մսով, որը պատված է ոսկյա թերթիկներով, ֆուագրայով, սև ձկնկիթով, ծովախեցգետնով, Gruyere տեսակի պանրով: Միսը հալեցված է շամպայնի գոլորշիով և համեմված է հիմալայան աղով: The Douche Burger-ի արժեքը կազմում է 666 դոլար:
Google-ից և Apple-ից բացի, ամերիկյան 50 խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից 37-ը հարկատու չեն համարվում այն երկրներում, որոնք համարվում են Եվրոպայում ամենամեծ շուկաները: Իրավախախտների թվում են ներառված` Microsoft-ը, Dell-ը, Oracle-ը և շատ ուրիշներ:
Վերջին շրջանում մեծ աղմուկ հանած գազի թանկացմանը զուգընթաց՝ մեծ աղմուկ են առաջացրել նաև դրանից բխող թանկացումները, մասնավորապես՝ տրանսպորտի ոլորտում: Երևանում տրանսպորտի ուղեվարձի 50 տոկոս թանկացումից անհանգիստ են նաև Գյումրիի բնակիչները:
Քանի որ տրանսպորտը ամենակարևոր ծառայություններից մեկն է, ստացվում է, որ այն ժամանակ, երբ քաղաքացիների ծախսերը աճում են, եկամուտը մնում է նույնը: Այդ գնային քաղաքականությունը բացասական ձևով կազդի աղքատ խավի սոցիալական վիճակին:
«Մենք ժողովրդի համար ենք պայքարում: Փոխանակ իրենք մեր կողմից լինեն.. իմ թևի վրա փակեց դուռը»,- ասաց նա:
Շուտով մարզերի գծատերերը կհետևեն մայրաքաղաքի օրինակին: Ի դեպ, մարզերում էլ գծատերերը պատահական մարդիկ չեն և ունեն անհրաժեշտ լծակներ սակագները վերանայել տալու համար, հետո իրենք ինչո՞վ են պակաս մայրաքաղաքի գծատերերից:
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Աբովյան քաղաքում քաղաքացին դեպի Երևան երթևեկելու համար վճարում է 200 դրամ, իսկ Աբովյան քաղաքի ներսում՝ 100 դրամ: Թանկացումների ալիքն ահ է առաջացրել աբովյանցիների շրջանում: Ուղևորները հարցնում են ուղեվարձի արժեքն ու նոր վճարում: 168.am-ը զրուցեց Աբովյան քաղաքի որոշ վարորդների հետ, ովքեր, սակայն, չցանկացան անուններով ներկայանալ:
Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղը չնայած բավականաչափ վարելահողեր ունի, սակայն բնակչությունը, մեծ հաշվով, դրանք չի մշակում: Պատճառն, ինչպես գյուղապետ Սամվել Գորգինյանն է ասում` սահմանին մոտ լինելն է:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Ժամը 21:00-ի սահմաններում Lincoln մակնիշի 15 SO 379 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Արծվի արձանի հարևանությամբ, բախվել է երկաթյա արգելապատնեշներին:
Թեև Մանվել Տեր-Առաքելյանը վարկային պայմանագրերի կնքման ժամանակ «Հին Էրիվան» ՍՊԸ-ի տնօրենն է եղել, սակայն որպես անշարժ գույքի միանձնյա սեփականատեր համաձայնություն չի տվել գույքը գրավադրելուն:
Կանգառում էր նաև «Երեվան տրանս» ընկերության տնօրենը: Նա նույնպես քաշքշուկների մասնակից էր:
Արարատի մարզի գյուղերում մեկ ամիս է, ինչ բեռնատարներն առաջարկում են հին ասֆալտ: Այսինքն՝ այն ասֆալտը, որը քերում-հավաքում են մայրաքաղաքի փողոցներից, որպեսզի նորը փռեն: Իսկ հինը-ավելացածը հնարամիտ հայերը վաճառում են գյուղերում: Եվ մարդիկ, որոնք իրավացիորեն հույսները կտրել են, թե մի օր իրենց փողոցները հողից ու ցեխից կազատվեն, վճարում են և հին, սարսափելի հոտ արձակող օգտագործված ասֆալտը շաղ տալիս իրենց բակերում:
Ոչ մի օգնություն կամ օժանդակություն չեն ստացել ոչ միայն Անտառուտի և Օրգովի, այլև մարզի մյուս համայնքները: Օրինակ, Թալինի Դավթաշեն և հարակից գյուղերում ցուրտն ու կարկուտը ծիրանի այգիների բերքը հիմնովին ավերեցին, և մարդիկ ծիրանի երես չտեսան: Իսկ գյուղացու ընտանիքի համար դա նշանակում է չմարվող վարկ, չգնված մանկական կոշիկ… և այլն, և այլն:
Երևանում հասարակական տրանսպորտի երթևեկության գների աճն անհիմն բարձր է։ Նման կարծիք է հայտնել «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը։
Արմավիրի մարզի բազմաթիվ համայնքներում մի կաթիլ ջուրն անգամ գումար արժե, ու տեղի բնակիչները գիտեն` ինչպես խնայել ջուրը: Թեպետ պատասխանատու մարմինները, քաղաքային և մարզային իշխանությունները հավաստիացնում են, որ ծորակից հոսող ջուրը մաքուր է և համապատասխանում է նորմային, սակայն ջուրը ոչ միայն տհաճ հոտ ու համ ունի, այլև ժանգագույն է:
Ֆրանսահայ ռեժիսոր դերասան Սերժ Ավեդիքյանն ամիսներ առաջ հայ հանդիսատեսին ներկայացրեց Հովհաննես Թումանյանի և Արմեն Տիգրանյանի «Անուշ» ստեղծագործությունը՝ ժամանակակից մատուցմամբ։ Ներկայացումից անմիջապես հետո Սունդուկյանի անվան թատրոնի և այլ թատրոնների մի խումբ դերասաններ, ռեժիսորներ, դիրիժորներ, դրամատուրգներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին բաց նամակ ուղղեցին՝ խնդրելով արգելել այդ ներկայացման արտահանումն արտասահման։
Այսօր՝ հուլիսի 23-ին, տեղի է ունեցել ռեժիսոր Լուսինե Գևորգյանի «Զվարթնոց» ֆիլմի օն-լայն պրեմիերան: Վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության այս անկրկնելի հուշարձանը 1989 թվականից ընդգրկած է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում: Ֆիլմում փորձ արվել լույս սփռել Զվարթնոցի տաճարի հիմքում դրված բացառիկ կոդերին՝ գաղտնագիտության տեսանկյունից:
Գյուղացիների ճնշող մեծամասնությունը վարկառու է տարբեր բանկերում: Չնայած նրան, որ վերջին տարիներին պետությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքի որոշակի հատվածը, բնակչությունն, ամեն դեպքում, վստահությամբ չի վերաբերվում գյուղատնտեսական վարկերին:
Վերջին օրերին իշխանական թևի և, այսպես կոչված, գծատերերի համակիրների կողմից հաճախ են լսվում այսպիսի արտահայտություններ՝ «50 դրամն ի՞նչ ա, որ դրա համար բողոքում են։ Ամսական մի 2000 դրամի տարբերություն ա, էլի»։
Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակչության հիմնական զբաղմունքն արտագնա աշխատանքի մեկնելն է, համենայնդեպս, այդպես է նշված Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքէջում` համայնքների մասին բաժնում:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 11 դեպքից բացահայտվել է 8-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու` 11, խարդախության` 3, սպանության փորձի և խուլիգանության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են:
Նիստը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Հիմնական զեկույցով հանդես եկավ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանւթյան գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:
Gmail-ի մուտքային նամակների նոր դիզայնը շատերին է դուր գալիս: Իսկապես փոստային ծառայությունն ինքն է տեսակավորում առաջին աղուսյակում կարևոր հաղորդագրությունները, սոցցանցերի ցանուցումները` երկրորդ աղուսյակում և գովազդային հաղորդագրությունները` մեկ այլ աղուսյակում: Սակայն պարզվում է, որ գովազդային աղուսյակում գալիս են ոչ միայն նամակներ:
Երևանում չեն դադարում հասարակական տրանսպորտի ուղեվարձի դեմ բողոքի ակցիաները: Դատելով վերջին ժամերին Մաշտոցի պողոտայում ծավալվող իրադարձություններից` կարելի է արձանագրել, որ քաղաքացիների ընդվզումը գնալով նոր թափ է ստանում:
«Ես չեմ կարող ձեր կողակիցը լինել», – տարակուսած պատասխանել է Կարապետյանի հետ զրուցող ակտիվիստը:
Հուլիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը հենց նոր վերադարձել է արձակուրդից եւ ներկա պահին ոստիկանությունում հրավիրել է ՀՀ ոստիկանության կոլեգիալ նիստ: