Կոտայքի մարզի սարսափելի վթարը՝ լուսանկարներով

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Lincoln մակնիշի 15 SO 379 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Արծվի արձանի հարևանությամբ, բախվել է երկաթյա արգելապատնեշներին:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ավտոմեքենան գրեթե կիսվել է: Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Shamshyan.com կայքը հրապարակել է դեպքի վայրի լուսանկարները:

9N46rF2KjRlzoh88qAYc_tn UfeSGTsQzHgl5cnTY3o8_tn VBQRmhsP2AQs4dpfx41H_tn

Տեսանյութեր

Լրահոս