Բաժիններ՝

Երևանում հասարակական տրանսպորտի երթևեկության գների աճն անհիմն բարձր է. տնտեսագետ

Երևանում հասարակական տրանսպորտի երթևեկության գների աճն անհիմն բարձր է։ Ինչպես գրում է ԱՌԿԱ-ն, նման կարծիք է հայտնել «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը։

«50 տոկոսով գների բարձրացումն անհիմն եմ համարում»,– ասել է Մանասերյանը։

Ըստ նրա` նույնիսկ հաշվի առնելով գազի թանկացումը, հասարակական տրանսպորտի երթևեկության գների աճը չպետք է գերազանցի 10 տոկոսը։

Փորձագետն ընդգծել է նաև, որ համաձայն է անկախ փորձագետների հաշվարկների հետ, ովքեր ցույց տվեցին, որ մեկ ուղևորի տեղափոխման ինքնարժեքը 80 դրամից ոչ ավել է կազմում։ «Եթե դրան գումարենք 20 դրամ շահույթը, ապա դա լիովին նորմալ է բիզնես վարելու համար»,– ընդգծել է նա։

Մանրամասները՝ այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031