«Մարդիկ իրար նկատմամբ զգում են որոշակի հարազատություն, և երբ, ասենք, «ջիպի» տերը կանգառից անվճար ուղևոր է վերցնում, այդ ուղևորը չի մտածում՝ «ինչո՞ւ նա «Բրաբուս» ունի, իսկ ես չունեմ»: Որովհետև մարդ լինելն ու իրար օգնելն ավելի կարևոր է, քան «Բրաբուս» քշելը կամ հայտնի լինելը»:
Իրանն իր հերթին նույնպես ստեղծել է տվյալ երևույթի դեմ պայքարի հատուկ աշխատանքային խումբ:
Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ արտաքին ուժերն ու մի շարք ԶԼՄ-ներ «քարոզչություն են իրականացնում» ընդդեմ թուրքական ոստիկանության:
«Մինչ Սերժ Սարգսյանն իր հանգիստն է անցկացնում Եվրոպայում, արդեն պաշտոնապես հայտնի դարձավ, որ Եվրամիության հետ Հայաստանի խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ 1 տարի 2 ամիս տևած 7 փուլանոց բանակցություններն ավարտվեցին»:
«Այն, ինչ կատարվում էր երեկ Երևանի կենտրոնում, ցույց է տալիս, որ ուղեվարձի թանկացման դեմ սկսված քաղաքացիական ինքնաբուխ շարժումը մեծ տեմպերով ծավալվելու միտումներ է դրսևորում: Երևանը ապրում է ուրիշ կյանքով»:
«Որքան էլ տարօրինակ է, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ, սոցիալիստ Կիրո Մանոյանը գրեթե մտածում էր նույնպես, ինչպես լիբերալ, երբեմնի իրենց օպոնենտ Հրանտ Բագրատյանը»:
«Վարորդներից Լեռնիկը երեկ «Ժամանակին» ասաց, որ շատ քչերն են այս օրերին վճարում 150 դրամ, սակայն իրենք թույլ չեն տալիս, որ վիճաբանություն լինի, քանի որ ունեն հրաման, ներքին պայմանավորվածություն, որ եթե ուղևորը տա 100 դրամ, ձայն մի հանեք»:
Հայկական շոու-բիզնեսի և հեռուստատեսային աստղերը շարունակում են պայքարել քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ:
Երեկ Կոնսերվատորիայի շենքի մոտ Free car ակցիային մասնակցելու և հայտնիների արդեն իսկ մեծ բանակին միանալու էին եկել նաև դերասաններ Արման Նշանյանը, Անի Երանյանը և Արամ Մանուկյանը, ովքեր իրենց մեքենանաներով պատրաստ էին տեղափոխել քաղաքացիներին:
Հայտնի մարդկանց կազմակերպած Free car ակցիան համալրվում է նոր հայտնի ակտիվիստներով:
Ակնկալվում է, որ կողմերը շուտով համաձայնության կգան բոլոր հարցերի շուրջ և արդեն այսօր 23-ամյա Օզբիլիսը պայմանագիր կկնքի մոսկովյան ակումբի հետ:
«Forbes» ամսագիրը հրապարակել է մինչև 30 տարեկան այն աստղերի ցանկը, ովքեր ամենաբարձրն են վարձատրվում: Ցանկում մեծամասնություն են կազմում աղջիկները: Բացի դրանից՝ ցանկում ընդգրկվածների մեծ մասը գործունեություն է ծավալում երաժշտության բնագավառում. ցանկում ընդգրկված է միայն երեք դերասան՝ Ջենիֆեր Լոուրենս (26 մլն դոլար), Քրիսթեն Ստյուարդ (22 մլն դոլար), Թեյլոր Լոտներ (22 մլն դոլար):
Ներկայում Facebook-ի օգտատերերը հնարավորություն ունեն թաքցնել որևէ նորություն թարմացումների ցանկում, արդյունքում, այդ աղբյուրից թարմացումները քիչ անց կհայտնվեն նրա տեսադաշտում:
Gucci ընկերությունը բրիտանացի դիզայներ Ստյուարտ Հագեսի հետ ստեղծել է անձնական օգտագործման համար նախատեսված իրերի ինտերնետային կայք-պորտալ`Republic անունով, որի միջոցով հնարավոր է ինքնատիպ նմուշներ պատվիրել աշխարհի ամենահեղինակավոր ընկերություններին:
iPhone սմարթֆոնների միջին գինը այս տարվա ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում նվազել է 613 դոլարից մինչև 581 դոլար։ Ինչպես նշում է Business Insider-ը, սա նվազագույն գինն է՝ վերջին 4.5 տարվա կտրվածքով։
2013 թվականին մարզերից ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ կանխատեսվում է շուրջ 275 հազար տոննա ցորենի բերք, որը կկազմի տարեկան օգտագործվող ցորենի շուրջ 46.5 %-ը:
Փարաքարի բնակիչները չեն հիշում, թե վերջին անգամ Սուրբ Հարություն եկեղեցում երբ է պսակադրություն եղել, մինչդեռ գրեթե ամեն օր եկեղեցում հոգեհանգստյան արարողություն է:
Քաղաքում որոշ արտադրողների կողմից փոփոխության է ենթարկվել նաև կարագի գինը: Հետաքրքիրն այն է, որ գազի գնի փոփոխությունը պատճառաբանելով՝ նաև այնպիսի ապրանքատեսակներ են թանկացել, որոնք, որպես այդպիսին, կախված չեն գազի գնի փոփոխությունից:
Ոստիկանությունը մերժել է Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի դիմումը: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում այժմ արդեն մեղադրյալ գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբանը պահանջել էր ծառայողական քննություն նշանակել դեպքի օրը նախկին մարզպետի տանը խուզարկություն անցկացրած ոստիկանների նկատմամբ:
168.am-ը Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերջինս վերաբերում տրանսպորտի սակագնի բարձրացմանը և արդյոք պատրաստվո՞ւմ է միանալ «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային:
Մինչ հասարակության ուշադրությունն այս օրերին կենտրոնացած է տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաների վրա, ակտիվ, սակայն ոչ այնքան հրապարակային գործընթացներ են տեղի ունենում նաև արտաքին քաղաքական ուղղություններով:
Երևանում շարունակվում են քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաները: «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի շրջանակում մարդկանց անվճար տեղափոխող ավտոմեքենաների (Free Car) թիվն օրեցօր ավելանում է:
Արդեն մեկ տարի է՝ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչները կորցրել են հանգստությունը: Հարևանությամբ գործող գիպսի ու քարի հանքերն առաջացնում են բնակիչների դժգոհությունը: Պայթեցումներից առաջացած փոշին իսկական պատուհաս է դարձել բնակիչների համար:
Փորձագետ Աշոտ Եղիազարյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նավթի և գազի պաշարներ միանշանակ գոյություն ունեն ՀՀ-ում, բայց դրանց արդյունահանումը շատ ծախսատար է, իսկ որակի առումով դրանք զիջում են այսօր շատ հանքավայրերի նավթին և գազին:
«Մի օր, դասամիջոցին, երբ Քաջիկը ճաշարանում վճարում էր նախաճաշի համար, գանձապահը վերադարձնում է նրա տված 1000 դրամանոց թղթադրամը` ասելով, որ կեղծ է»:
McAfee հակավիրուսային ընկերության ներկայացուցիչները, Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ, տվյալներ են հրապարակել, որոնց համաձայն` կիբեռհարձակումներից ստացված վնասը տարեկան կազմում է 300 միլիարդից մինչև 1տրիլիոն դոլար:
«Յուրաքանչյուր թանկացում ընդունվում է դժվարությամբ և միևնույն ժամանակ յուրաքանչյուր երևույթ՝ թե դրական, թե բացասական կարող է չարաշահվել, իսկ չարաշահումներով կարող է բերել ինչ-որ արդյունքների: Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է այս հարցը մանրամասն հասկանալ, ուսումնասիրել, հետո եզրակացություններ անել»:
«Տասնմեկ լողափերից ինը նախատեսված է կարճաժամկետ հանգստի համար, և անվճար է միայն դրա տարածքի օգտագործումը։ Երեք լողափեր ամբողջովին անվճար ծառայություններ են մատուցում»,– ասել է բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը ։
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի զբաղվածության կենտրոնում գրանցված է թվով 187 գործազուրկ, որից 120-ը կանայք են: 168.am-ի հետ զրույցում կենտրոնի պետ Քոչար Քոչարյանը ներկայացնելով թվային տվյալները՝ նշեց, որ Ճամբարակում աշխատանք փնտրողների գրանցված թիվը 199 է, որից 126-ը կանայք են:
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղը տարածաշրջանի միակ համայնքն է, որը գազիֆիկացված չէ մինչ օրս: Նավուրի գյուղապետ Արամ Նիգոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղը գազիֆիկացված չէ դեռևս խորհրդային ժամանակներից: