Բաժիններ՝

Ամերիկյան 37 խոշոր ՏՏ ոլորտի ընկերություններ հարկերը չեն վճարում Եվրոպայում

Ամերիկյան առավել խոշոր տեխնոլոգիական ընկերությունները չեն վճարում հարկերը Եվրոպայում, պարզել է Reuters գործակալությունը` իր սեփական հետաքննության ժամանակ:

Ուսումնասիրությունը սկսել է կատարվել այն բանից հետո, երբ խոշոր ՏՏ ընկերությունների, ինչպիսիք են Google-ը կամ Apple-ը, հասցեին մեղադրանքներ հնչեցին նրանց` եվրոպական երկրներում հարկերից խուսափելու մասին: Բազմազգ կորպորացիաները գրանցում են իրենց բիզնեսն այնպիսի երկրներում, ինչպիսին է Իռլանդիան` ցածր հարկային դրույքաչափերով, և չեն վճարում հարկեր այնպիսի երկրներում, որտեղ իսկապես գումար են վաստակում:

Reuters-ի անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Google-ից և Apple-ից բացի, ամերիկյան 50 խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից 37-ը հարկատու չեն համարվում այն երկրներում, որոնք համարվում են Եվրոպայում ամենամեծ շուկաները:  Իրավախախտների թվում են ներառված` Microsoft-ը, Dell-ը, Oracle-ը և շատ ուրիշներ: Ի դեպ, պաշտոնական մեթոդներով ընկերություններն ապօրինի չեն համարվում, և իրենք ևս պնդում են, որ հետևում են այն երկրների հարկային օրենքներին, որտեղ  աշխատում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031