Բաժիններ՝

Բաց նամակ վարչապետին

ՀՀ Վարչապետ պրն. Տ.Սարգսյանին Մեծարգո Վարչապետ,

Ինչպես հայտնի է, 2013 թվականի հուլիսի 20-ին տրանսպորտի գների թանկացումից հետո Հայաստանի Հանրապետությունում անցավ դժգոհությունների ու բողոքների մի ալիք, որը տեղի ունեցավ ցույցերի և դժգոհությունների տեսքով: Մենք չէինք կարող անտեսել այդ գործընթացները, քանի որ մեր կարծիքով նրանք ժողովրդի տրամաբանական արձագանքն են մի որոշման, որը հակասում է ՀՀ քաղաքացիների շահերին:

Այս պահի դրությամբ հայկական ԶԼՄ-ներում տարածվում է միտք, որի համաձայն այդ քաղաքացիական դժգոհությունը անհիմն և անտրամաբանական քաղաքական վարքագիծ է: Սակայն մենք կարծում ենք, որ եթե նայել ճշմարտությանը պետք է ընդունել այդ գործողությունների օրինաչափությունը: Այն փաստը, որ մեր պետության բնակչության մեծ մասը ստանում է շատ ցածր աշխատավարձ հայտնի է բոլորին:

Պետք չէ նաև մոռանալ մի ուրիշ փաստ, որի համաձայն Հայաստանի քաղաքացիների մեծ տոկոսը գործազուրկ են: Քանի որ տրանսպորտը ամենակարևոր ծառայություններից մեկն է, ստացվում է, որ այն ժամանակ, երբ քաղաքացիների ծախսերը աճում են, եկամուտը մնում է նույնը: Այդ գնային քաղաքականությունը բացասական ձևով կազդի աղքատ խավի սոցիալական վիճակին:

Կարդացեք նաև

Բացի այդ, մեզ անհանգստացնում է այն փաստը, որ պետության և քաղաքացիական հասարակության միջև այս պահին տեղի է ունենում կոնֆլիկտ: Լինելով հասարակական և քաղաքական կայունության կողմնակից` մենք խնդրում ենք Ձեզ մի շարք քայլեր ձեռնարկել, որոնք դուրս կբերեն մեր երկիրը առկա իրավիճակից: Մեր կարծիքով հարցի լավագույն լուծումը կայանում է` պետության քաղաքացիների հետ համաձայնության մթնոլորտի ստեղծման մեջ: Քանի որ ակնհայտ է, որ մարդիկ պատրաստ չեն գնալու զիջումների այս հարցի շուրջ, մեր կարծիքով տրանսպորտի թանկացման որոշման չեղյալ համարումը այս հարցի լավագույն լուծման տարբերակն է:

Հուսով ենք, որ Դուք կլսեք մեր առաջարկությունը` հանուն սոցիալական կայունության և ի շահ ՀՀ քաղաքացուն:

Հարգանքով`

ՀՀ Նախագահին կից Հանրային խորհրդի

Երիտասարդության ենթահանձնաժողով

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս