Հուլիսի 24-ին, ժամը 16.41-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.00-ի սահմաններում «Մայորի Ձոր» կոչվող կիրճում հայտնաբերվել է սույն թվականի հուլիսի 17-ին կորած Ստեփանավան քաղաքի բնակիչ` 1957 թ. ծնված Ս. Ղ.-ի դին, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Սամուրի սահմանային անցակետում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 26-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Ա.Խաչատրյան 9-26, Գյուլբենկյան 38-46, Կոմիտասի 3-19/8, Փափազյան 21-24, Վաղարշյան 19-24, Այգեկցի 1-33, Թավրիզյան 1-45, Մանուշյան 1-35 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ինքնաթիռը ռուսական օդային տիրույթ է մուտք գործել Գդանսկի ծոցից և անմիջապես նկատվել է օդա-տիեզերական պաշտպանության սարքերի կողմից:
Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների ազգային-ազատագրական շարժումների հետևանքով անցյալ դարի կեսերին ստեղծվեցին տասնյակ նոր պետություններ: Աշխարհի քաղաքական քարտեզը նշանակալիորեն փոխվեց: Նորանկախ որոշ երկրներ, գլխավորաբար` Աֆրիկայում, վռնդեցին նախկին գաղութարարներին և դռները լայնորեն բացեցին «սովետների» առաջ, որոնք հաճախ օգնել էին նրանց անկախության պայքարում:
Այս մասին գործակալությանը հայտնել են օդանավակայանում նրա աղբյուրները:
Հուլիսի 24-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու ուղղությամբ:
Վերջին շրջանում հայաստանյան գյուղերի ղեկավարների հրաժարականները կառավարության նիստի օրակարգում, կարծես թե, օրինաչափություն են դարձել: Այս իմաստով, գործադիրի վաղվա նիստը նույնպես բացառություն չէ: Այս անգամ հրաժարական տվողը Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի գյուղապետն Ալբերտ Խաչատրյանն է:
Երևանի քաղաքապետարանի կայքում հրապարակվել են միկրոավտոբուսների, ավտոբուսների և տրոլեյբուսների ուղեվարձերի թանկացման մասին որոշումը։ Որոշմանը կից ներկայացված է նաև երթուղայինների գծերը սպասարկող ընկերությունների ցանկը։
Freecar ակցիան Երևանի փողոցներում շարունակվում է: Այսօր Սայաթ-Նովա-Բարեկամություն հատվածից իր ավտոմեքենայով քաղաքացիներին Կոմիտաս էր տեղափոխում նաև նախկին ՕԵԿ-ական, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանը:
Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:
«Ես ասում եմ` ես էլ եմ մարդ, կարող է գնամ, ինձ մոստից գցեմ, մարդ եմ, ներվային վիճակ է ստեղծվում, ասում եմ` գումար ընդհանրապես մի վճարեք, բայց ինձ մի վիրավորեք»,- հայտարարեց վարորդներից մեկը:
«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամներն այսօր հայտարարել էին, որ Շենգավիթ վարչական շրջանում ակտիվիստներից մեկին, ով հրաժարվել էր 150 դրամ վճարել հասարակական տրանսպորտի համար, ծեծի են ենթարկել հենց տեղի վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցները:
Նախաձեռնության հեղինակը Նարեկ Ստեփանյանն է:
Այսօր Մեծ Բրիտանիայի և հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպան Քեթի Լիչն այցելեց Երանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող թիվ 141 գիշերօթիկ մսուր-մանկապարտեզ: Այս մանկապարտեզը հիմնովին վերանորոգվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակում՝ ներառելով Բրիտանական ֆոնդեր:
Այս օրերին տրանսպորտի թանկացման դեմ իրենց բողոքն արտահայտող շոու-բիսնեսի ներկայացուցիչներն ու դերասանները նկարահանվել են ուղեվարձի թանկացմանը վերաբերող սոցիալական հոլովակում:
Թուրքական մամուլն իսրայելցի զինվորականի այս հայտարարությունը որակել է որպես «շոկային»:
Ծիծաղելի է Ամենայն հայոց կաթողիկոսին նման վերագրումներ անել: Այս մասին ժամանակին ինչ-ինչ անհատներ էլի փորձել են խոսել, սակայն ձախողել են, որովհետև կեղծիքը կյանք չունի: Ցավալի է, որ այսօր ևս կան մարդիկ, որ այսպիսի անպատասխանատու հայտարարություններով ջանում են հաչս ժողովրդի սասանել Հայ Եկեղեցու և նրա հովվապետի հեղինակությունը:
Հայաստանում սոցիալական վիճակն օր-օրի ծանրանում է, տրանսպորտի թանկացման դեմ պայքարը սպառնում է վերաճել սոցիալական բունտի, և բացառված չէ, որ իշխանությունը ԲՀԿ-ին «փողոցից կտրելու» նպատակով վերադարձնի կոալիցիա:
Բացի Ռուսաստանից, Հայաստանը չունի անվտանգության որևէ այլ երաշխավոր, և դա վճռորոշ գործոն է:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 25-ին ժամը 10.00 – 19.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 10/1, 10/2, 10/3, 16, 18, 20 համարների, Օհանովի 13 համարի, թիվ 91 մանկապարտեզի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Իշխանության հակաքայլերը առայժմ արդյունք չեն տալիս. ակցիայի մասնակիցները մեկ քայլ առաջ են գծատերերից և իշխանություններից՝ իրենց հնարամտությամբ
«Կոնկրետ երթուղի դեռ չեմ մշակել: Կփորձեմ ազատ երթուղի ընտրել: Ես Զեյթունում եմ բնակվում, այնպես չէ, որ միայն Զեյթուն կքշեմ: Կփորձեմ մարդկանց տեղափոխել Երևանի տարբեր համայնքներ: Կարծում եմ, որ այդպես է ճիշտը և ոչ թե որ ինձ հարմար լինի, օրինակ, Զեյթուն տեղափոխելը, միայն Զեյթուն տեղափոխեմ»:
2013 թվականի օգոստոսի 1-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոց, Բագրատունյաց պողոտա-Չեխովի փողոց, Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց, Ֆուչիկի փողոց-Մարգարյան փողոց, Աբովյան փողոց-Թումանյան փողոց, Տերյան փողոց-Թումանյան փողոց, Նալբանդյան փողոց-Սայաթ-Նովայի փողոց, Հրաչյա Քոչարի փողոց-Փափազյան փողոց և Հրաչյա Քոչարի փողոց-Վաղարշյան փողոց խաչմերուկներում:
Այս պահին Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ Գայի արձանի մոտակայքում, դեռևս շարունակվում է տրոլեյբուսների վարորդների գործադուլը: Վարորդները հրաժարվում են շարունակել աշխատանքը՝ ասելով, թե ուղևորները հրաժարվում են վճարել 100 դրամը և վիրավորում են իրենց:
Երեկ քննարկվել և մերժվել է Իրինդ-Կաթնաղբյուր-Երևան ուղևորափոխադրում իրականացնող ընկերության հայտը: Վերջինս առաջարկել էր ուղեվարձը 500 դրամից դարձնել 700 դրամ:
Նավահանգիստը կկարողանա միաժամանակ ընդունել 300 մետր երկարությամբ 6 նավի:
Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակցի կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Երևանի բնակիչ, ճանաչված դերասան, հեռուստահաղորդավար Խորեն Լևոնյանի վարած Suzuki մակնիշի 65 ԼN 555 համարանիշի ավտոմեքենան:
«ԻՍԱՎ» ՍՊԸ-ի տնօրենն ասաց, որ համաձայն է՝ վաղվանից աշխատել 100 դրամ սակագնով, եթե իրենց անհրաժեշտ ապրանքների գները բերվեն 2005-ի մակարդակին: «Դավիթ երթուղային» ՍՊԸ-ի տնօրեն Հարություն Առաքելյանըն էլ ասաց, որ ուղևորների 85 տոկոսը վճարում է 150 դրամ:
Տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիային այսօր միացել են նաև Վիտամին ակումբի Արամ mp3–ին, Վաչեն, ակրոբատ Թինա Քեյը և «Ընտանեկան պատմություններ» հաղորդման հաղորդավարներ Նարբե Պողոսյանը և Աստղիկ Ալավերդյանը: