Պարզվել է, որ Կապան-Մեղրի ավտոճանապարհի 43-րդ կմ-ին «Կամազ» մակնիշի 24 ԼՕ 159 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը (70 մ խորությամբ), ինչից վարորդ 1959թ. ծնված Մանվել Մխիթարյանը տեղում մահացել է:
Իսլամիստները սակայն դեռ իրենց մոտ են պահում մոտ 200 խաղաղ բնակչի՝ նրանց օգտագործելով որպես «կենդանի վահան»:
Օսկանյանը ցուցմունք տվել՝ խոստովանելով, որ Ջոն Հանթսմանի կողմից Սիվիլիթաս Հիմնադրամին բացառապես բարեգործական նպատակներով օգտագործելու համար նվիրաբերված գումարից 250.795,26 ԱՄՆ դոլարն օգտագործել է անձնական նպատակներով՝ դա դիտարկելով, որպես գործարքի իր մասնաբաժին։
ԺՈՒԱԽ-ում եղած աղբյուրները հաստատել են այդ տեղեկատվությունը:
Այս պահին Ավանից 20 համարի երթուղայինների վարորդներից շատերը իջեցնում են ուղևորներին և հրաժարվում են շարունակել տեղափոխել նրանց, քանի որ ուղևորները հրաժարվում են վճարել 150 դրամ` նշելով, որ իրենցից գումար են պահանջում, որը իրենք 100 դրամով աշխատելու դեպքում չեն կարող վճարել:
Համապատասխան հրամանը ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:
«Ըստ պաշտոնական հաղորդագրության, անցած տարվա առաջին երկու եռամսյակներին ոստիկանությունը միջինը թաքցրել է 460 հանցագործություն: Իսկ ոստիկանապետն էլ եղել է նույն Վովա Գասպարյանը»:
Նրանք ստացել են բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի զգացվել:
«ԱԺ նորանորոգ դահլիճը վերջին նիստերի ժամանակ վերածվել էր «Օսվենցիմի գազային կամերայի». օդ չկար շնչելու, օդափոխության համակարգը բացարձակ չէր աշխատում, պատգամավորները հերթով դուրս էին թռչում դահլիճից՝ միջանցքներում չխեղդվելու համար»:
Պետդումայում ներկայացված կոմունիստները ցանկանում են բարդացնել ԱՊՀ երկրներից ներգաղթյալների մուտքը Ռուսաստան:
Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ` դեպի Հերացու թունել տանող ճանապարհին, բախվել են ՎԱԶ 2107 մակնիշի 25 ՏՕ 447 համարանիշի և «Ֆոլկցվագեն» մակնիշի 20 OO 417 համարանիշի ավտոմեքենաները:
Ավելի վաղ բողոքի ակցիայի մասնակիցները Բուլղարիայի մայրաքաղաքում շրջափակել էին խորհրդարանի շենքը՝ դրա շուրջ կառուցելով բարիկադներ և հնչեցնելով հակակառավարական կարգախոսներ:
Այս մասին թերթին հայտնել են իրազեկ աղբյուրները:
«Հուլիսի 22-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում մահացու վիրավորված՝ 1994 թ. ծնված Նարեկ Հովսեփյանը, որն 9 ամսվա զինծառայող էր, բնակվում էր Վանաձորի Տարոն 2 թաղամասում»:
Թուրքիան իրավունք ունի ձեռնարկել ամեն հնարավոր միջոց՝ իր սահմանների անվտանգության պաշտպանության համար:
«Գագիկ Բեգլարյանն ընդամենը օրեր առաջ ասում էր, որ թանկացումն անխուսափելի է, պարզապես դա պետք է լինի մինիմալ չափով: Այսօր իրավիճակն այլ է՝ Երևանում ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաների և հասարակական ճնշումների արդյունքում»:
«Քաղաքապետարանը նման շռայլություն է թույլատրել մեկ պարզ պատճառով, որովհետև այդ «գծատերերն» անձամբ իրենք են»:
«Երեկ, ժամը 14:30-ի սահմաններում, Կապանի կոմբինատում՝ «Դանդի փրիշս մետալ Կապան» ՓԲԸ-ում մեքենաների վերանորոգման արտադրամասում ապարաբարձիչ մեքենան հարվածել է տվյալ պահին մեքենայի դիմացով անցնող ընկերության աշխատակից 27-ամյա Սամվել Զաքարյանին»:
«Թիվ 33 և 36 ավտոբուսների գծատեր ԲՀԿ-ական Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը, երեկ մեր լրագրողի հետ զրույցում ընդօրինակելով քաղաքապետարանին, ուղեվարձի թանկացման վերաբերյալ ասաց, որ իրենք վնասով են աշխատում 100 դրամի դեպքում, և 50 տոկոսով թանկացումը համաչափ է»:
«Փաստորեն, պետության առաջին երեք առանցքային պաշտոնները զբաղեցնող անձինք սեփական հանգիստը, շոուներն ու զվարճանքներն ավելի բարձր են դասում, քան ժողովրդի խնդիրները»:
«Հայկական բանակում լուրջ դժգոհություն է բարձրացել աշխատավարձերի չափի հետ կապված»:
«Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը երեկ Բաղրամյան 26-ում սպասելիս է եղել խորհրդային տարիների դիսիդենտ Մերուժան Հովհաննիսյանին, ով նախագահական նստավայր էր գնացել՝ հետ վերադարձնելու իր ստացած «Գարեգին Նժդեհ» մեդալը»:
«Twisted Sifter» ամսագիրն ամփոփել է 2013-ի առաջին կիսամյակի արդյունքները և ընտրել այդ ժամանակահատվածի լավագույն լուսանկարները: Ընտրված լուսանկարները 50-ն են: Դրանց հեղինակներն անհատ լուսանկարիչներ են:
Քիչ առաջ երեք երիտասարդ տղաներ Հաղթանակ կամրջի վրա կարողացել են կանխել 25-30 տարեկան տղայի ինքնասպանությունը:
Հունիսի 22-ին Լոռու մարզպետարանում կազմակերպվել էր «Տարվա լավագույն աշակերտ» մրցանակաբաշխության նախընտրական փուլը, որին մասնակցում էին Վանաձորի «Էվրիկա» դպրոցի և Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտները:
Որ այս ընկերությունը վերահսկում են Զախարյանները, իրականություն է, սակայն ՓԲԸ-ի տնօրենը ներկա պահին անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ե. Զախարյանի ավագ եղբայրն է՝ Սեյրանը: Վերջինս այդ պաշտոնում է 2009-ից ի վեր: Մինչ այդ ընկերության տնօրեն է եղել Համլետ Բեգլարյանը:
Մեծահարուստները սիրում են գումարներ վատնել շքեղ առարկաներ ձեռք բերելու համար: Դա վերաբերում է ոչ միայն առանձնատներին, ավտոմեքենաներին և հարստության արտահայտություն համարվող այլ ատրիբուտներին, այլև երեխաների համար կատարվող գնումներին
Բազմաթիվ գիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ յուրաքանչյուր մարդ կյանքի 1/3-ը անցկացնում է քնած: Նաև այդ հանգամանքը հաշվի առնելով՝ կահույք արտադրող ընկերությունները որոշել են արտադրել թանկարժեք մահճակալներ: Նմանատիպ մահճակալներից յուրաքանչյուրը նախորդից տարբերվում է իր յուրահատուկ ձևով:
ՀՀ ոստիկանությունը մերժել է Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի դիմումը Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի ժամանակ Գորիսի ոստիկանության աշխատակիցների գործողությունները քննության առնելու վերաբերյալ:
Պնևմատիկ (օդաճնշման) ռոբոտը լապարոսկոպիկ վիրահատություններ է կատարում: Այն բաղակացած է հեռակառավարման վահանակից և հեռավոր ռոբոտիզացված մանիպուլյատորներից: Դրա հիմնական տարբերությունը իր նմաններից` ցածր գինն է և «փափուկ» մանիպուլյատորները: