168.am-ի տեղեկություններով`ՀԱԿԿ-ն, լուրջ ֆինանսական խնդիրներ ունի և չի կարողանում ֆինասավորել իր 40 մարզային կառույցները: Պատճառը, ըստ կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրների, այն է, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո, «Բարգավաճ Հայաստանը»՝ կորցնելով հետաքրքրությունը ՀԱԿԿ-ի նկատմամբ, դադարեցրել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել:
Հ. Խաչատրյանը գիտակցության գալով հաղորդում է տվել, որ հունիսի 27-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Անի թաղամասի բնակիչ, իր ծանոթ Յանեկը, իր տանը ծեծի է ենթարկել իրեն և ձեռքից խլել 60.000 դրամ արժողության բջջային հեռախոսը:
Գյուղացիները պատմում են, որ առաջ իրենց համար դժվար էր գյուղից հասնել քաղաք. նախ՝ ընդամենը մեկ երթուղային տաքսի էր գործում, որի աշխատելու ժամերն այնքան էլ հստակ չէին ու անհարմար էին, բացի այդ, մինչև Արմավիր հասնելու համար յուրաքանչյուր անձը վճարում էր 500 դրամ:
Նախարարը դիմել է ԵՄ պատվիրակության ղեկավարին՝ Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ծրագրերը, մասնավորապես բնակարանաշինության ծրագիրը ԵՄ-ի կողմից համաֆինանսավորելու խնդրանքով
Վրդովված ցուցարարները համբերատար սպասում էին` անկախ եղանակային սարսափելի պայմաններից: Լսվում էին հյուպատոսի ազգանվամբ «Կորչ-մար, դուրս արի» և նման այլ վանկարկումներ: Մասնակիցներն իրենց հետ բերել էին կանացի խալաթ, որն իր տեղը գտավ հյուպատոսարանի ճաղերին:
Մայրաքաղաքի զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում «Երևան սիթի տուր» ծրագրի միջոցով 2013 թվականի մայիսից մինչև հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում Երևանի զբոսաշրջային պաշտոնական երթուղային ծրագրից օգտվել է շուրջ 1400 զբոսաշրջիկ:
Մենք, սովորաբար, վարակիչ ու վատ, բացասական ինչ-որ բաներ ենք վերցնում: Վարակվում ենք, որովհետև բացասական հերոսը միշտ գրավիչ է, ավելի հմայիչ է, և բոլոր լավ դերասաններն ուզում են բացասական դերեր խաղալ, որովհետև այն ավելի հետաքրքիր է, իսկ դրական կերպարը… դե, էկրանին երևում է, ինչ-որ բաներ է արտաբերում…
Ձկնաբույծների միությունը նամակ է նախապատրաստում ՀՀ կառավարությանը, որ ջրի խնայողության միջոցների կիրառման հետ կապված «բազմաբնույթ մոտեցում» ցուցաբերվի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց միության նախագահ Արթուր Աթոյանը:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մ.Մելքոնյանի նախագահությամբ, Լոռու մարզի Նովոսելցովո համայնքի ղեկավար Ռուբեն Դավոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացնելը կամ վատնելը:
Անկախ նրանից, թե Հայաստանի Հանրապետության, թե որևէ այլ պետության քաղաքացի է, նույնիսկ հաշվի չառնելով վերոնշյալ հանգամանքը` պարզապես անհրաժեշտ էր ցուցաբերել պատշաճ վերաբերմունք` մարդկային նորմերի, էթիկայի, միջազգային օրենքների շրջանակներում: Եվ ես ակնկալում եմ, որ սխալը կուղղվի:
Դոլարն առաջարկվել է 410.75 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 410.5 դրամը։
Գեղարքունիքի մարզն ունի 5348 կմ. տարածք, որից 1270 քառակուսի կիլոմետրը զբաղեցնում է Սևանա լիճը: Մարզի տարածքը, որը հիմնականում կազմում է Սևանա լճի ջրահավաք ավազանը, ծովի մակերևույթից գտնվում է 1600-ից մինչև 3597 մետր բարձրության վրա:
Հուլիսի 17-ին, ժամը 19.21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 5 տան բակում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Օգնությունը կտրամադրվի Հայկական Կարմիր խաչի ընկերության միջոցով՝ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների Միջազգային ֆեդերացիայի մարդասիրական օգնության արտակարգ հիմնադրամի կողմից:
Ինչպես իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Հ. Հարությունյանը հավաստիացրել է, որ իրեն ցուցաբերվել է որակյալ բուժօգնություն և քննչական մեկուսարանում ապահովված են նորմալ պայմաններ:
Այսօր՝ հուլիսի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Արսեն Գևորգյանը վարելով Toyota մակնիշի 001 LN 01 համարանիշի ավտոմեքենան, Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտոն 59-ամյա Էլմիրա Խաչատրյանին:
Նախարարը դիմել է Տրայան Հրիսթային՝ խնդրելով բարձրացնել Հալեպի շրջափակման վերացման, երկրում կայունության հաստատման հարցերը, ինչպես նաև՝ մարդասիրական օգնությունը Սիրիայի խաղաղ բնակչությանը հասցնելու անհրաժետությունը Եվրոպական Միության անդամ երկրների և միջազգային կառույցների առջև:
Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող և հայ-իրանական սահմանն ընդգրկող «Արազ» ազատ առևտրի և արդյունաբերական գոտու տնօրեն Սադեղ Նաջաֆին Երևանում հայ գործարարներին հրավիրել էր հաստատվել «Արազում» և 25 տարով ազատվել հարկերից:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձել է վերջին օրերին Գյումրիում տեղի ունեցած դեպքերին և մեկնաբանել շրջանառվող «կրիմինալ քաղաք» արտահայտությանը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածի` Կարեն Եսայանի սպանության գործով դատական երեկվա նիստի ժամանակ հնչած վիրավորանքների առթիվ Գյումրիի ոստիկանության քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել:
Ի դեպ, դոնոր օպերատորի նկատմամբ բաժանորդի ունեցած պարտքը արգելք չի լինի համարների տեղափոխելիության ծառայությունից օգտվելու համար, միաժաանակ նաև համարի տեղափոխման դեպքում բաժանորդի համարի հաշվի դրական մնացորդը չի փոխանցվում ընդունող օպերատորի ցանցում բաժանորդի հաշվին:
ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին խնդրանքով՝ պատասխանել, թե արդյոք Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի հրապարակային հայտարարությունները հանդիսանո՞ւմ են Գլխավոր դատախազության պաշտոնական տեսակետը:
168.am-ի ճշտող հարցին` այսինքն` արտգործնախարարությունը պատրաստվո՞ւմ է պաշտոնական նոտա հղել, թե՞ ոչ, կարո՞ղ եք կոնկրետ պատասխանել, Տիգրան Բալայանը պատասխանեց. «Կոնկրետ պատասխանում եմ` եթե որևիցէ հրապարակելու բան լինի, կհրապարակենք»:
Սպասվում է, որ առաջին միասեռական զույգերի ամուսնության արարողությունները տեղի կունենան եկող տարվա ամռանը:
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական գործով տարբեր քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Սարգիս Կասյանը: Նախաքննության մարմինը հիմնավոր կասկածներ ունի, որ Սարգիս Կասյանի հանցավոր գործունեությունից տուժածներն անհամեմատ շատ են:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Մեր նախորդ հանդիպումից հետո որոշակի աշխատանք է կատարվել ըստ գերատեսչությունների և այսօր ցանկանում ենք անդրադառնալ բոլոր այն հարցերին, որ նախորդ հանդիպման ժամանակ բարձրացրել էիք, և քննարկենք, թե ինչ միջոցառումներ իրականացնելու առաջարկություններ ունենք:
Մեծ նշանակություն է տրվել այդ փաստին, այստեղ բոլորը վրդովված են, որ Հ. Հարությունյանին դատարան են տարել ոչ պատշաճ հագուստով: Հասկանալի է, որ դա պատիվ չի բերում ոչ մեկին՝ ո´չ դատարանին, ո´չ Հրաչյա Հարությունյանին, ո´չ մեկին, մենք գտնում ենք, որ նման բան չէր կարելի անել, չէր կարելի դատարան նման կերպ տանել, կրկնում եմ` դա պատիվ չի բերում ոչ մեկին:
Ռուսաստանի հայերի միության իրավաբանական ծառայությունը առաջին իսկ օրվանից գտնվում է աշխատանքային շփումների մեջ ՌԴ քնչական և դատական մարմինների և գործող դատապաշտպանների խմբի հետ, այն հաշվով, որպեսզի դատական գործընթացը անցկացվի ՌԴ օրենքների տառին և ոգուն համապատասխան, պահպանելով ՌԴ օրենսդրության պահանջները, ինչպես նաև մարդու իրավունքների միջազգային նորմերն ու մարդկային արժանապատվության սկզբունքները: