Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Պռոշյան փողոցում՝ ՀՀ կառավարական ամառանոցի հարևանությամբ, հսկայական ծառը ուժեղ քամու հետևանքով պոկվել և ընկել էր ճանապարհին:
Թոռնիկ Շամոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 5-8-ն ընկած ժամանակահատվածում` տարբեր օրերի ընթացքում, Արագածոտնի մարզի Սորիկ գյուղի հանդամասերում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 14 տարին չլրացած անչափահաս Ա. Միրոյանի նկատմամբ:
Բուժմասերը գտնվում են անբավարար և խիստ մտահոգիչ հակասանիտարական վիճակում, պատշաճ հսկողություն չի իրականացվում կամ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում այնտեղ վարակիչ հիվանդությունների պատճառով (ջրծաղիկ) գտնվող զինծառայողներին ընդհանուր հիվանդներից մեկուսացնելու նպատակով:
Այս պայմաններում ակտիվություն ցուցաբերելը կարող է ռիսկային համարվել ԲՀԿ-ի համար, հատկապես, որ խորհրդարանական-նախագահական ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանն ամբողջությամբ չի վերականգնել վստահությունը Սերժ Սարգսյանի մոտ:
Spiders Escape 3D անվճար խաղը, մոտ մեկ շաբաթ է, հայտնվել է Google Play-ում: Այս ընթացքում այն ներբեռնել է արդեն 500 օգտվող, որոնց 50%-ը՝ Հայաստանից, իսկ մնացածը` ԱՄՆ-ից, Ռուսաստանից և այլ երկրներից: Խաղը ստեղծել է հայկական X-TECH ընկերության ստեղծագործական թիմը` ծրագրավորողներն ու 3D մոդելավորման մասնագետները:
Իրականում` Սահմանադրությունը` ինչպես Աստվածաշունչը, տարբեր ինտերպրետացիաներ ունի: Եթե «ժողովուրդ» ոչինչ չասող բառը փոխարինենք «նախագահ»-ով, ամեն ինչ կընկնի իր տեղը` «Մեր երկրում իշխանությունը պատկանում է նախագահին»:
2013 թ. հունիս ամսվա ընթացքում Ազգային հիպոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվել է 100 հիպոթեքային վարկ` 905 միլիոն ՀՀ դրամ ծավալով:
Մեր կուսակցությունը դիտողությունների կուսակցություն չէ, քննարկումների, եզրահանգումների կուսակցություն է: Գնահատականն ԱԺ նիստի բավարար էր, սակայն արդյունքները մեզ էլ դուր չեն գալիս, որովհետև հասարակության մեջ տպավորություն ստեղծվեց, թե ամբողջ բյուջեն թալանվել է:
Աշոտ Գրիգորյանը գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում՝ դժգոհել է փաստաթղթեր ներկայացնելու եւ ավտոմեքենան չթույլատրված վայրից տեղափոխելու պահանջից, դուրս է եկել ավտոմեքենայից, սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ,քաշքշել, պատռել է Ս. Ռամազյանի ծառայողական համազգեստը, ապա հարվածել եւ վերջինիս առողջությանը պատճառել է թեթեւ վնաս:
Սահմանադրության օրը՝ Երևանում (ֆոտոշարք)
Այժմ Dell ընկերությունը կարծես թե պատրաստվում է արտադրել կրելի սարքեր: Ընկերության անհատական համակարգիչների գծով փոխնախագահ Սեն Բարդի խոսքով, ընկերությունում քննարկում են նոր գաղափարներ` կապված այդ շուկայի հետ:
Հայանիստ գյուղի բնակիչ Արտյոմ Սարգսյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ նույն գյուղի բնակչուհու անասնագոմից գողություն կատարելու համար:
Google Streeet View ծառայությունը, որը թույլ է տալիս տեսնել աշխարհի տարբեր կետեր, նոր հնարավորություն է տալիս ինտերնետից օգտվողներին` այցելել «Հարրի Փոթերի» հայտնի նրբանցքը:
Կարկուտից տուժած Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունները դեռ սպասում և ստանում են օգնություններ ինչպես կառավարության, այնպես էլ տարբեր կազմակերպությունների կողմից: Հերթական օգնությունը մարզի 100 տոկոսով տուժած համայքների առավել անապահով ընտանիքներին հատկացրեց Հայկական Կարմիր խաչ ընկերությունը:
Սաֆարյանը կարեւորել է չճանաչված կամ մասնակի ճանաչված պետությունների մասնակցությունը նոր պայմանակարգին ոչ միայն վերտարածաշրջանային, այլեւ համաեվրոպական մակարդակում, ներկայացրել հայաստանյան մոտեցումները այդ խնդիրների առնչությամբ:
Հուլիսի 4-ին Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպական հարևանության քաղաքականության ավագ պաշտոնյաների հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանի ղեկավարած պատվիրակությունը:
«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, 168.am-ի հետ զրույցում` խոսելով Սյունիքի նորանշանակ մարզպետի մասին և զերծ մնալով անձնական կամ կառավարչական կարողություններին որևէ գնահատական տալուց, նշեց, որ, իր կարծիքով, չէր կարելի մարզպետ նշանակել մեկին, որի հետևանքով մարզում կարող է շահերի բախում տեղի ունենալ:
Հուլիսի 1-4-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ բանկերի կողմից գնվել է 73,800,406 ԱՄՆ դոլար 409.94 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 86,114,890 ԱՄՆ դոլար 411.43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ցավոք՝ ընկերության աշխատակիցների և փոխադրամիջոցների տեղաշարժը խոչընդոտելու ապօրինի գործողությունների հետևանքով խաթարվել է ընկերության բնականոն աշխատանքը, և ընկերությանը պատճառվել է զգալի նյութական վնաս:
Դիզայներները նոր էկո-հեծանիվ են ստեղծել, որը կարող է վերալիցքավորել տարբեր սարքեր, օրինակ` iPhone-ը, տեսախցիկները, իսկ տեսականորեն` էլեկտրական մեքենաները:
ԱՄՆ Պետդեպարտամենտը 630 հազար դոլար է ծախսել Facebook սոցիալական ցանցում իր ժողովրդականությունը բարձրացնելու համար: Այս մասին հայտնի է դարձել «The Washington Examiner»-ի հրապարակած հաշվետվությունից, որը վերաբերում է Պետդեպարտամենտում տեղեկատվական քաղաքականությամբ զբաղվող ենթակառույցին:
Ուկրաինական «Շախտյոր» ակումբի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնության է եկել գերմանական «Բորուսիա» ակումբի հետ` անձնական պայմանագրի շուրջ:
Տոնական օրերի ընթացքում վերամշակող ձեռնարկությունները կշարունակեն ծիրանի մթերումները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսոթւյան փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Մեկ խորանարդ մետր գազը ներկայիս 132 դրամի փոխարեն կվաճառվի 156 դրամով: Գազի գնի բարձրացման պատճառով բնակչության համար 8 դրամով կթանկանա նաեւ մեկ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիան:
Հատուկ քննարկման նյութ է դարձրել ԼՂՀ արտգործնախարարի` երկրի արտաքին քաղաքականության շուրջ ֆրանսիական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արտահայտած մտքերի եւ տեսակետների եւ, ընդհանրապես, երկրի արտաքին քաղաքականության շուրջ ռազմավարական նշանակության հարցեր:
Գևորգ Բաբաքյոխվյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012-ի հոկտեմբերի 07-ին փաստացի ամուսնացել է Մասիս քաղաքի բնակչուհի, 1997-ին ծնված Արմինե Նահապետյանի հետ և Սայաթ-Նովա գյուղում գտնվող իրենց տանը դրա հաջորդ օրը գիշերը ու դրանից հետո, մինչև Արմինե Նահապետյանի 16 տարին լրանալը` 2013-ի փետրվարի 4-ը, պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած Արմինե Նահապետյանի հետ:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը և դրա հետևանքների վերացումը մշտապես արդիական են լինելու: Քանի դեռ գոյություն ունի հայոց պետությունը՝ անհաջողության են մատնվելու այս պատմական իրողությունը ուրանալու և մոռացության տալու բոլոր փորձերը: Մարդկության դեմ գործված մեծագույն այս հանցագործությունը պետք է մեկընդմիշտ ճանաչվի և դատապարտվի՝ առաջին հերթին հենց Թուրքիայի կողմից:
Ինչպիսի՞ն է փոխհատուցում ստացող սուբյեկտների շրջանակը: Այն պետք է ընդգրկի ցեղասպանության զոհերի ժառանգների՞ն, Հայ առաքելական Եկեղեցու՞ն, Հայաստանի Հանրապետությա՞նը, թե՞ բոլորին միասին: Ի
Թեև ՎՊ-ից պարբերաբար հերքում են Իշխան Զաքարյանի հրաժարականի մասին լուրերը, բայցևայնպես, քաղաքական և լրատվական շրջանակներում շարունակում են համառորեն տարածվել ՎՊ նախագահի մոտալուտ հրաժարականի մասին տարաբնույթ վարկածներ:
Հաճախ ինչ-որ բան սարքելու անհրաժեշտություն է առաջանում, բայց ձեռքիդ տակ չունես համապատասխան գործիքներ ու նյութեր: Նման դեպքերում ստիպված ես լինում դիմել երևակայությանդ: