Եթե դա այդպես է, ապա ստացվում է, որ Տարոն Մարգարյանն առաջնոդվում է ոչ թե նժդեհականության անշեղ ուղիով, այլ գերտերությունների հրահանգով:
Այս մասին հայտարարել է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով քիչ առաջ միացել էր տրանսպորտի սակագնի բարձրացման շուրջ կազմակերպված ակցիայի մասնակիցներին, արդեն հեռացել է:
Նեթանյահուն հավելել է, որ վերջին տարիներին Իսրայելը քիչ ջանքեր չի գործադրել՝ ԵՄ-ի անդամ բոլոր երկրներին բացատրելու համար, որ «Հզբոլլահը» հանդիսանում է իրանական վարչակարգի ահաբեկչական ստորաբաժանում:
Ինձ համար տարակուսելի է, որ ընդամենը 3-4 ամիս առաջ քաղաքապետը խոստանում էր, որ թանկացում չի լինելու: Ինձ համար հետաքրրիր է և ես՝ որպես օմբուդսմեն, որպես պաշտոնյա, որպես մարդ, ակնակալում եմ լսել նաև այդ հիմնավորումները, որ ինձ քաղաքապետարանն ուղարկելու է. ի՞նչն է փոխվել չորս ամիսների ընթացքում, որ այդպես կտրուկ ակնկալիքները քաղաքապետի փոխվել են և փոխվել են տնտեական հիմնավորումն ու բազան:
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել լուրերն այն մասին, որ իրեն երթուղային գիծ է պատկանում:
İYTE-ն պնդել է, որ նախգիծը կիրականացվի երեք տարվա ընթացքում:
Լրագրող Օլգա Սկաբաևայի մոտեցումն այն վտանգավոր երևույթներից էր, որը կարող էր կատարվածը վերածել ազգամիջյան խնդրի: Միևնույն ժամանակ, ըստ Կարեն Անդրեասյանի, ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը պատրաստվում է համապատասխան գրությամբ հանդես գալ՝ կապված լրագրողի նման մոտեցման հետ: «Իրենք դատապարտում են ցանկացած նման լրագրություն»,- ասաց Կարեն Անդրեասյանը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 23-ին ժամը 09.00 – 21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փող. թիվ 7-47 շենքերի, Ս. Տարոնցի փող. և նրբանցքների, Հ. Հովսեփյան, Չեխով, Մանանդյան, Եղբայրության փողոցների ջրամատակարարումը: Իսկ դրանց հարակից տարածքներում կարող է նկատվել ջրի ճնշման անկում:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օրի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Չէի ցանկանա, որ պրոցեսը հանգեցներ սոցիալական բունտի, որովհետև մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք, քան թե 50 դրամի համար սոցիալական բունտ անելը և երկրի իրավիճակը ապակայունացնել։ Պլակատներով այդ երիտասարդները ինչո՞ւ չեն մտածում, որ սա ժողովրդական բառով ասեմ, Հայաստանի գլխին սարքվում է
Ավելի վաղ ակտիվիստները սոցցանցերում հայտնել էին, որ իրենց հետ են նաև DJ Վակցինան, երգիչ, դերասան Գարիկ Պապոյանը:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր «Հարսնաքարի» գործով դատական հերթական նիստը, որը, սակայն, տեղի չունեցավ: Դատարանից հայտնեցին, որ դատավոր Դավիթ Հարությունյանը մեկ այլ դատական գործով գտնվում է խորհրդակցական սենյակում, ուստի դատական հաջորդ նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացնեն լրացուցիչ:
Հուլիսի 23-ին, ժամը 15.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցում՝ Մալայանի անվան աչքի հիվանդանոցի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Քիչ առաջ Ոստիկանության Կենտրոնի բաժնից ազատ են արձակվել «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի մասնակիցներ Արեգ և Սարգիս Գևորգյանները, Դավիթ Հարությունյանը, Գևորգ Սաֆարյանը, Գուրգեն Ասատրյանը և Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճող):
Վիրավորներին տեղափոխել են Շըրնաքի հոսպիտալ:
Բրազիլիա մեկնելուց առաջ Պապը ցանկություն էր հայտնել այցելելու Ապարեսիդա:
Քիչ առաջ ազատ է արձակվել Մաքսիմ Սարգսյանը, ում իր տան բակից բերման էին ենթարկել առավոտ 10:30-ի սահմաններում, ով իբրև թե կասկածվում է երեկվա «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային մասնակցելու ժամանակ ոստիկան ծեծելու մեջ: Մաքսիմի խոսքով՝ ինքը ոստիկանական բաժանմունքում ոչ մի բան չի ստորագրել:
Ինչպես բնորոշել մտավորական համարվող անձնավորության այն «նկատառումները», որոնք սնվում են ոչ թե իրականությունից, ոչ թե քաղաքացու սրտացավ վերաբերմունքից, այլ մերժված մարդու ունեցած չարությունից, մանրախնդրությունից… Կարծում ենք` այդ «նկատառումներն» անգամ որպես հերյուրանք կոչելն ուղղակի շատ մեղմ է:
Իսրայելի հետ խաղաղության բանակցությունների վերսկսման հարցը որոշվելու է առաջիկա օրերին:
Եթե իշխանությունը որոշի փոխել Տարոնին՝ առանց Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ անցկացնելու, նոր քաղաքապետի ամենահավանական թեկնածուն կարող է դառնալ Աշոտ Պապայանը՝ տխրահռչակ Տուրբոն, ով իր նվիրվածությունն իշխանությանը հասցրել է ապացուցել քաղաքապետի ընտրությունների նախընտրական շրջանում՝ լրագրողի վրա հարձակվելով:
Այս մասին հայտարարել է Վրաստանի զբոսաշրջային դեպարտամենտի ղեկավարի խորհրդական Սիկո Գեգիձեն:
Քաղաքապետարանի մոտ այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային զուգահեռ Երևանի քաղաքապետարանում քաղաքային պաշտոնյաները հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետարանից Երևան ժամանած պատվիրակության անդամներին:
Հասարակական տրանսպորտի թանկացման դեմ սկիզբ առած և ծավալվող ակցիան երևանյան գծատերերին ստիպել է փոփոխություններ մտցնել սեփական գործողություններում և, այսպես ասած, սպասողական տակտիկա իրականացնել։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր դիմել է Թուրքիայի իշխանություններին՝ կոչ անելով բարեփոխել ազգային օրենսդրությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-հայկական հասարակական-քաղաքական հարաբերությունների բազմակողմ զարգացման, ինչպես նաև վերջին շրջանում լայն հասարակական հնչեղություն ստացած հարցեր:
Ակտիվիստներից մեկը նկատեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հետևում է ակցիայի մասնակիցներին իր գրասենյակի պատուհանից: Իսկ Հայ հեղափոխական դաշնակցության Նիկոլ Աղբալյան ուսանողական միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը, իր հերթին դիմելով Տիգրան Սարգսյանին, ասաց. «Արի, բացատրություն տուր քո քաղաքացուն: Եթե դու ապիկար ես, ուրեմն հեռացի´ր: Մենք` ՀՀ քաղաքացիներս, դժգոհում ենք կառավարության քաղաքականությունից…Հերիք եղավ, բոլ եղավ, եկեք պատասխան տալու»:
«Ինձ ոստիկանությունում ասացին, որ ցանկանում են տղաներին այդ գործի շրջանակներում հարցաքննել: Հիմա նրանց կարգավիճակը բերման ենթարկվածի կարգավիճակ է և նրանցից յուրաքանչյուրի բերման ենթարկելու 3 ժամը լրանալուց հետո պետք է ճշգրտվի հետագա կարգավիճակը: Հույս ունենանք՝ բոլորին ազատ արձակեն: Ինձ ասացին նաև, որ քրեական գործը հարուցված է 316 հոդվածի ու 185 հոդվածի հատկանիշներով»:
Կիրվալիձեն նախարար է նշանակվել նախորդ տարվա հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո:
Պաշտպանի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով խորհրդական Արմեն Գրիգորյանը քիչ առաջ ականատես է եղել Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած միջադեպին: Մի խումբ ակտիվիստներ այնտեղ իրականացրել են տրանսպորտի թանկացումների դեմ ուղղված «Չեմ վճարելու 150 դրամ» բողոքի ակցիան, որի ժամանակ նախաձեռնության անդամներից 4-ը բերման են ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին: