Ռ-Էվոլյուցիա-Թողարկում 32
Ֆրանսահայ ռեժիսոր դերասան Սերժ Ավեդիքյանն ամիսներ առաջ հայ հանդիսատեսին ներկայացրեց Հովհաննես Թումանյանի և Արմեն Տիգրանյանի «Անուշ» ստեղծագործությունը՝ ժամանակակից մատուցմամբ։ Ներկայացումից անմիջապես հետո Սունդուկյանի անվան թատրոնի և այլ թատրոնների մի խումբ դերասաններ, ռեժիսորներ, դիրիժորներ, դրամատուրգներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին բաց նամակ ուղղեցին՝ խնդրելով արգելել այդ ներկայացման արտահանումն արտասահման։ Նրանց համոզմամբ` այդ ներկայացմամբ Սերժ Ավեդիքյանն աղավաղում է «հայ մշակույթի գոհարը» և այդպիսով խայտառակում մեր երկիրը։
Շատերը մշակույթի գործիչների՝ ՀՀ նախագահին ուղղված այդ նամակն ընթերցելուց հիշեցին 1937թվականը, երբ բողոքում էին Կրեմլին` այս կամ այն մշակույթի կամ քաղաքական գործչի դեմ «դանոսներ» գրելով։ Ինքը` Սերժ Ավեդիքյանը, առաջին անգամ հրապարակավ անդրադառնում է ներկայացմանը և նամակագիրներին։