Բաժիններ՝

Gmail-ի նոր դիզայնում Google-ը գովազդը որպես նամակ է ներկայացնում

Gmail-ի մուտքային նամակների նոր դիզայնը շատերին է դուր գալիս: Իսկապես փոստային ծառայությունն ինքն է տեսակավորում առաջին աղուսյակում կարևոր հաղորդագրությունները, սոցցանցերի ցանուցումները` երկրորդ աղուսյակում և գովազդային հաղորդագրությունները` մեկ այլ աղուսյակում: Սակայն պարզվում է, որ գովազդային աղուսյակում գալիս են ոչ միայն նամակներ: Ինչպես նշել են որոշ օգտատերեր, Google-ը այդ աղուսյակում տեղադրում է նաև իր սեփական գովազդները, որը պարզապես մեկ այլ նամակի տեսք ունի, ուղղակի դեղին երանգներով:

Ընկերությունում մեկնաբանելով սա, նշել են, որ պարզապես գովազդը տեղափոխել են «առավել հարմարավետ վայր» և այն չի արտացոլվի մինչև Google-ը չգտնի թե ինչը կարող է հետաքրքրել օգտնողին:

Այդուամենայնիվ, այդ գովազդը շատ նման է նամակի, և լիովին հնարավոր է պատահաբար դրա վրա սեղմել` այն որպես հաղորդագրություն ընդունելով: Ի դեպ, գովազդային աղյուսակը միշտ կարելի է ջնջել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031