Հայաստանում գրեթե ամենօրյա ռեժիմով հասունանում է այն իրավիճակը, որը, որպես կանոն, հանգեցնում է «սոցիալական բունտ» կոչված երևույթի:
Ինչի՞ համար է Լևոն Զուրաբյանը որոշել բարձրացնել նախագահի պաշտոնանկության հարցը, եթե ի սկզբանե պարզ է, որ այն հաջողության որևէ հեռանկար չունի: Մտածել, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորները կարող են «կողմ» քվեարկել այդ որոշմանը, ոչ թե միամտություն, այլ անմեղսունակություն կլինի:
Հանգստի համար նախատեսված հողեր են համարվում բնակչության հանգստի կազմակերպման, զբոսաշրջության, ֆիզիկական դաստիարակության և սպորտային գործունեության կազմակերպման համար նախատեսված ու օգտագործվող հողամասերը:
Նա երկար տարիներ ծառայել է ՀՀ Զինված ուժերում, սակայն 2010 թվականին նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվում ծառայողական անփութության հոդվածի հիմքերով և նրան դատապարտում են վեց տարվա ազատազրկման, սակայն նույն դահլիճում հայտարարում են, որ 2010 թվականի համաներումը ազդել է նրա վրա, քանի որ այդ գործը 2009 թվականին էր հարուցվել:
Եթե 2012 թվականի համեմատ 2013 թ. բարձրագույն ուսումնական հաստատություն դիմած շրջանավարտների թիվը պակասել էր 3 հազարով, ապա նվազումը հավասարապես վերաբերում է բոլոր մարզերին: Սակայն Արագածոտնի մարզպետարանում իրենց մարզի այս տարի գրանցած կրթական արդյունքներից ոչ միայն գոհ են, այլև՝ հպարտ:
Երբ Հրաչյա Հարությունյանը ցուցմունք տա, պատմի, որ արգելակները չեն աշխատել, նշանակվի փորձաքննություն, ամեն ինչ` կպարզի: Հարցը նրանում է, որ օտար` շովինիստ Ռուսաստանում մեծ քանակով զոհեր են եղել ու նրանց համար Հ. Հարությանը քավության նոխազ պետք է դառնա` անգամ, եթե օբյեկտիվորեն անմեղ է եղել, ու իրական մեղավորը մեքենան տրամադրողն է:
Արդեն 10 օր է՝ Արմավիրի մարզի Շենավան գյուղում կրքերը չեն հանդարտվում: Գյուղացիները բաժանվել են երկու խմբի. մի մասն՝ ընդդեմ գյուղապետի, մյուս մասը՝ ի պաշտպանություն գյուղապետի: Պատճառն այն է, որ գյուղապետ Արթուր Մկրտչյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով:
Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հուլիսի 18-ին, ժամը 13:00-ին Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա մամուլի ասուլիս:
Գյուղ Լենուղի, 4-րդ փողոցի թիվ 11, 12, 13 շենքեր կամ անիծվածների ու դժբախտների տարածք: Հենց այսպես են իրենց հասցեն ներկայացնում Լենուղիի բնակիչները` ավելացնելով, որ հասցեներից երկուսն էլ իրավական կարգավիճակ չունեն: Երեք հատ երկհարկանի շենքերը հասցե չունեն, բնակիչներն էլ` բնակարանների վկայականներ:
Ոմանք զարմանում են՝ ինչպե՞ս կարող էին մեր դարավոր եղբայրները ՀՀ քաղաքացուն կանացի խալաթով տանել դատարան։ Մյուսները զարմանում են զարմացողների վրա…
«Մենակ թե Հայաստանից գնամ» արտահայտությունն այսօր կարելի է լսել գրեթե բոլոր միջավայրերում` յուրաքանչյուր երկրորդ-երրորդ զրուցակցից: Այդպես մտածողներից շատերը, ի վերջո, գնում են` առանց արտերկրում աշխատանքի ու ապրելու որևէ տեսանելի հեռանկարի:
«Այդ դեպքից ես հիմա չեմ կարող խոսել: Հիմա դատավարությունն ընթանում է: Ես ի՞նչ խոսեմ: Դատավարությունը նորմալ, իր հունով ընթանում է»:
Բողոքի ոչ մի զանգվածային ելույթ չեղավ ո՛չ Մոսկվայում, ո՛չ էլ Ռուսաստանի հայահոծ այլ քաղաքներում: Իսկ նրանց պարագլուխ համարվող Արա Աբրահամյանն ուղղակի իրեն ողորմելիի և փալասի պես պահեց հայտնի հեռուստահաղորդման ժամանակ` մի բառ իսկ չարտասանելով այդ դժբախտ վարորդի մարդկային արժանապատվությունը ոտնահարելու վերաբերյալ: