Միջին ամսական անվանական աշխատավարձը ամենից բարձր շարունակում է մնալ Սյունիքի մարզում։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա ապրիլին այն կազմել է 190 604 դրամ։ Ընդ որում, աշխատավարձի աճի առումով նույնպես Սյունիքն առաջատար է. աշխատավարձն աճել է 16.8%-ով։
«Էկոար» ընկերության տնօրեն Խաչատուր Կարապետյանը մեզ տեղեկացրեց, որ իրենց ընկերությունը այլևս պատասխանատու չէ Արաբկիր վարչական շրջանի աղբահանության համար
ՈՍԿԻ` գնման գին` 15106.94 (-1238.98), բացթողնման գին` 16420.59 (-1346.71), ԱՐԾԱԹ` գնման գին` 231.55 (-24.99), բացթողնման գին` 251.68 (-27.17), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 16193.02 (-1008.03), բացթողնման գին` 17601.11 (-1095.68), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 7953.21 (-533.8), բացթողնման գին` 8644.79 (-580.22):
ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության ծառայության պետի հրամանով օրերս արգելվել է «Պանացեա» ՍՊԸ-ի կողմից «Նարինե կաթնաթթվային մթերք» և «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակների արտադրությունը:
Չինաստանյան ICBC բանկը առաջին անգամ The Banker վարկանիշով ճանաչվել է ամենահաջողակ բանկը։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։ Մասնավորապես, այն համարվել է ամենահուսալի բանկը՝ սեփական կապիտալի ամենամեծ ծավալի շնորհիվ (մոտ 160.6 միլիարդ դոլար)։
«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացին որևէ առաջընթաց կարող են ապահովել հակամարտության անմիջական մասնակից երկրները ու ժողովուրդները, այլ ոչ թե միջնորդները,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպության («Conciliation Resources») Կովկասյան ծրագրի ղեկավար Լոուրենս Բրոյերսը` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը:
«Սա ամենահետաքրքիր ծրագրերից մեկն է մեր սաների համար, և նրանք մեծ խանդավառությամբ են անում այդ ամենը, հավանաբար, քանի որ դա պարզապես երևացող արդյունք է»,- ասաց Ժ. Պէօճէքեանը:
Այս մասին են վկայել գերմանական «Շարիտե» կլինիկայի բժիշկները:
Այսօր շփման գծի երկու կողմերում էլ գտնվում են ավելի վտանգավոր սպառազինություններ, և յուրաքանչյուր տարի շփման գծում զոհվում են 30-40 հոգի: Սակայն ամենակարևոր խնդիրն այն է, որ շատ քիչ վստահություն կա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև:
Ներկայումս Վրաստանում բժշկական ապահովագրման պետական ծրագրի շրջանակներում գրանցվել է մոտ 1.3 միլիոն մարդ:
«ՏաԹևեր» ճոպանուղին զբոսաշրջիկներին այսուհետ կառաջարկի հեծանվային զբոսանք, հետիոտն շրջագայություն, աուդիո զբոսավար, ժայռագնացություն, օդապարիկների վարձույթ, հուշանվերների կրպակներ և այլ ծառայություններ։
Հունիսի 29-ին, ժամը 23:55-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի «Արմենիա» հյուրանոցային համալիրի բացօդյա սրճարանում, Կնունյանցների փողոցի թիվ 28 շենքի N բնակարանի բնակիչ, 1977թ. ծնված Ա. Բ-ն, վիճաբանության ժամանակ, ձեռքերով հարվածներ է հասցրել Ստեփանյան փողոցի թիվ 23 շենքի N բնակարանի բնակիչ, 1977թ. ծնված Դ. Խ-ին:
Եգիպտոսի զինված ուժերի Բարձրագույն խորհրդի ղեկավարությունն այսօր վերջնագիր է ներկայացրել երկրի բոլոր քաղաքական գործիչներին:
Տեխնոլոգիական ոլորտի շարունակական աճը պաշտպանելու և այդ աճի տեմպերն ավելացնելու, ինչպես նաև՝ որակական աճ ապահովելու նպատակով որոշ ծրագրեր են նախաձեռնվել: Դրանցից են. դպրոցներում՝ ռոբոտաշինության խմբակները, համալսարաններում՝ ինժեներական լաբորատորիաները, ծրագրավորողների ինժեներական կենտրոնը, որը ներկայումս բանակցային փուլում է, տեխնոլոգիական ձեռներեցությունը՝ խոշոր օտարերկրյա ընկերությունների ներգրավումը, և այլն:
Այսպիսի կարծիքի են ԺՈՒԱԽ-ի քաղաքական գործիչները:
Այնպես չէ, որ Իշխան Զաքարյանն ինքնագործունեությամբ է զբաղվել: Գուցե ինչ-որ բան այն չի արել, ինչ նախօրոք ասել է նախագահը, բայց այն, որ առանց նրա գիտության բյուջեն շատ չէր քրքրի. ակնհայտ է` երևի շեղվել է գծից»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 1-ին, արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել։ Դոլարն առաջարկվել է 412 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 410.51 դրամը։
Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովը:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը վաղը` հուլիսի 2-ին, կմեկնի ԱՄՆ` մասնակցելու Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում հուլիսի 3-7-ը կայանալիք Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարի աշխատանքներին։
ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ԾԻԳ» պետական հիմնարկում ՀՀ ՎՊ կողմից իրականացված Արմավիրի և Թալինի մայր ջրանցքների բետոնացման աշխատանքների ստուգումների ընթացքում հայտնաբերվել են 2 մլն 608.75 հազար դրամ ծավալային հավելագրում և 47 մլն 158.19 հազար դրամի անորակ աշխատանք:
Եթե մարդը չի կարողանում այսօրվա օրով հոդված գրել, ուրեմն՝ նա գիտությունների թեկնածու թող չդառնա: Ի՞նչ պարտադիր է՝ բոլորը լինեն գիտությունների թեկնածու: Եթե նա ունակ չէ այսօր մեկ հոդված անգլերենով գրելու, ուրեմն նա ունակ չի լինի գնալ կոնֆերանսների և համապատասխան քննարկումներ ծավալել, որովհետև բոլորը խոսելու են անգլերենով այդ գիտական կոնֆերանսների ժամանակ
Նախորդ դատական նիստի ընթացքում Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը ներկայացրել են իրենց հայցը, իսկ Գագիկ Ջհանգիրյանի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանը հանդես է եկել հայցի վերաբերյալ առարկություններով:
Հուլիսի 1-ին, ժամը 17.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռ 14-րդ փողոցի թիվ 44 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Երևանի ավագանու որոշմամբ 2013թ.-ին նշված կայանատեղիներում 5 րոպեից ավելի մինչև մեկ ժամ կանգնելու դեպքում վճարման չափը կազմում է 100, մեկ օրվա համար 500, մեկ շաբաթվա համար 1000, մեկ ամսվա համար 2000 դրամ, մեկ տարվա համար՝ 12000 դրամ: Ի դեպ, երեկոյան ժամը 24:00-ից մինչև առավոտյան ժամը 9:00-ն կայանելու համար գումար չի գանձվի:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին այցելել է նախկին ղարմետաքսկոմբինատի տարածքում բացվելիք մի շարք արտադրամասեր:
Հուլիսի 1-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52306147 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Դոնեցկի «Շախտյոր»-ի ղեկավարությունը կոչ է անում Հենրիկ Մխիթարյանին վերադառնալ թիմ և մասնակցել ռուս – ուկրաինական միասնական մրցաշարի խաղերին, մինչև կավարտվեն նրա` այլ թիմ տեղափոխվելու հարցի շուրջ ընթացող բանակցությունները:
Հուլիսի 1-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլու գլխավորած պատվիրակությանը:
Հուլիսի 2-4-ին շրջանների զգալի մասում առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 5-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Ըստ «Ինովացիաների գլոբալ ինդեքս-2013» -ի Հայաստանը հանրակրթական ոլորտում արձանագրել է ամենաբարձր ցուցանիշը տարածաշրջանում` 56.8 (Վրաստան` 42, Ադրբեջան` 41.6, Թուրքիա` 40.8, Իրան` 45.5)