Վարորդը միկրոավտոբուսի դուռը փակել է` 100 դրամ վճարելու կոչ անող ակտիվիստի թևի վրա (տեսանյութ)

«Չեմ վճարելու 150 դրամ» ակցիայի շրջանակներում երեկ մի խումբ ակտիվիստներ 100 դրամ վճարելու կոչեր էին անում Մաշտոցի պողոտայի կանգառներից մեկում: Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ երբ ինքը հերթական միկրոավտոբուսում 150 դրամի փոխարեն 100 դրամ վճարելու կոչ էր անում, միկրոավտոբուսի վարորդն իր «թևի վրա» է փակել ավտոբուսի դուռը: 168.am-ի հետ զրույցում կինը բողոքեց, որ վարորդները չեն հասկանում, որ 100 դրամ վճարելու կոչերն իրենց դեմ չեն ուղղված: «Մենք ժողովրդի համար ենք պայքարում: Փոխանակ իրենք մեր կողմից լինեն.. իմ թևի վրա փակեց դուռը»,- ասաց նա:

Այնուհետև մեկ այլ ակտիվիստ մտել է միկրոավտոբուս և 100 դրամ վճարելու կոչ արել, վարորդը փակել է դռները, ինչի արդյունքում ակտիվիստը մնացել է ավտոբուսի մեջ: Երբ միկրոավտոբուսը կանգ է առել, ակտիվիստը և բոլոր ուըղևորները դուրս են եկել մեքենայից:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս