Արդեն մեկ տարի է՝ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչները կորցրել են հանգստությունը: Հարևանությամբ գործող գիպսի ու քարի հանքերն առաջացնում են բնակիչների դժգոհությունը: Պայթեցումներից առաջացած փոշին իսկական պատուհաս է դարձել բնակիչների համար:
Փորձագետ Աշոտ Եղիազարյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նավթի և գազի պաշարներ միանշանակ գոյություն ունեն ՀՀ-ում, բայց դրանց արդյունահանումը շատ ծախսատար է, իսկ որակի առումով դրանք զիջում են այսօր շատ հանքավայրերի նավթին և գազին:
«Մի օր, դասամիջոցին, երբ Քաջիկը ճաշարանում վճարում էր նախաճաշի համար, գանձապահը վերադարձնում է նրա տված 1000 դրամանոց թղթադրամը` ասելով, որ կեղծ է»:
McAfee հակավիրուսային ընկերության ներկայացուցիչները, Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ, տվյալներ են հրապարակել, որոնց համաձայն` կիբեռհարձակումներից ստացված վնասը տարեկան կազմում է 300 միլիարդից մինչև 1տրիլիոն դոլար:
«Յուրաքանչյուր թանկացում ընդունվում է դժվարությամբ և միևնույն ժամանակ յուրաքանչյուր երևույթ՝ թե դրական, թե բացասական կարող է չարաշահվել, իսկ չարաշահումներով կարող է բերել ինչ-որ արդյունքների: Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է այս հարցը մանրամասն հասկանալ, ուսումնասիրել, հետո եզրակացություններ անել»:
«Տասնմեկ լողափերից ինը նախատեսված է կարճաժամկետ հանգստի համար, և անվճար է միայն դրա տարածքի օգտագործումը։ Երեք լողափեր ամբողջովին անվճար ծառայություններ են մատուցում»,– ասել է բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը ։
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի զբաղվածության կենտրոնում գրանցված է թվով 187 գործազուրկ, որից 120-ը կանայք են: 168.am-ի հետ զրույցում կենտրոնի պետ Քոչար Քոչարյանը ներկայացնելով թվային տվյալները՝ նշեց, որ Ճամբարակում աշխատանք փնտրողների գրանցված թիվը 199 է, որից 126-ը կանայք են:
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղը տարածաշրջանի միակ համայնքն է, որը գազիֆիկացված չէ մինչ օրս: Նավուրի գյուղապետ Արամ Նիգոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղը գազիֆիկացված չէ դեռևս խորհրդային ժամանակներից:
Երևանում չեն դադարում քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ բողոքի ակցիաները: Սրան հակառակ` այսօր Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակվեց միկրոավտոբուսների, ավտոբուսների և տրոլեյբուսների ուղեվարձերի թանկացման մասին որոշումը։
«Ներկա պահին օդից վերցրած գին է` գյուղին բնորոշ մտածելակերպ, որոշել են գցել-բռնելով, ոչ մի լուրջ հաշվարկ չկա»,- ասում է ՀԽ նախագահը
Հուլիսի 24-ին, ժամը 18.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի 118-րդ բնակարանի լոգարանում բնակիչը չի արձագանքում. անհրաժեշտ է օգնություն:
Աշխարհի ամենաթանկ աթոռը պատկանում է ֆրանսիացի հայտնի դիզայներ Իվ Սեն Լորանին, ով «YSL» լյուքս դասին պատկանող բրենդի հիմնադիրն է: Լորանը մահացել է 2008-ին՝ ապրանքանիշի համահիմնադիրներից մեկի՝ Պիեր Բերժայի հետ ամուսնությունից ընդամենը մի քանի օր անց:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 24-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410.6 410.49 դրամ: Երեկվա համեմատ ամերիկյան արժույթը աննշան չափով՝ 0.03%ով (11 լումա) թանկացել է:
Ամենամեծ ցանկության դեպքում չի կարելի ասել, որ ԱԱԾ Քննչական վարչության տարածած հայտարարությունն անսպասելի էր: Այն, որ դա զուտ քաղաքական հիմք ունեցող քրեական հետապնդում էր` հասկանալի էր բոլորին:
Այսօր այս ակցիային են միացել նաև հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը և հաղորդավար Հրաչ Մուրադյանը, ում հանդիպեցինք Մաշտոցի պողոտայում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակակիրներին և շրջանավարտներին:
Քիչ առաջ Ավան վարչական շրջանում` Բուսաբանական այգու մոտակայքում, 20 համարի (4563 պետհամարանիշերով) ավտոբուսի վարորդը կանգնեցրել է մեքենան և հրաժարվել է շարունակել երթուղին:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 13-ը, գողության 7 դեպքից` 3-ը, իսկ խարդախության` 2 և խուլիգանության 3 դեպքերն էլ բացահայտվել են:
Նորք-Մարաշում երթուղայիններից մեկի վարորդին հիվանդանոց են տեղափոխել: Նորք-Մարաշ ավտոճանապարհով ուղևորափոխադրում իրականացնող 22 համարի երթուղայինի վարորդի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է այնքան, որ շտապօգնություն են կանչել և տեղափոխել հիվանդանոց:
Հուլիսի 24-ին, ժամը 17.52-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մխիթար Հերացի փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում կայանված ավտոմեքենայում գտնվող 20 կգ-ոց (տնտեսական օգտագործման) գազի բալոնից առկա է գազի արտահոսք:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին:
ՀՀ կառավարության վաղվա նիստում գաղտնի հարց կա ընդգրկված: Նիստի հրապարակված օրակարգում 21-րդ հարցը նշված է որպես գաղտնի, այն առաջարկել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Գոռը և Ավետիքը պատմում են, որ իրենք մեքենաներ չունեն, սակայն մեծ ցանկություն ունեն ժողովրդին օգտակար լինելու, ուստի գտել են վարորդի սեփական մեքենայով, ով պատրաստակամություն է հայտնել միայն վառելիքի խնդիրը լուծելու դեպքում անվճար տեղափոխել քաղաքացիներին:
Այն քաղաքացիները, ովքեր անձնական ավտոմեքենա չունեն ու չեն կարողանում մարդկանց անվճար տեղափոխել, «Վճարելու եմ 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստներին օգնելու այլ եղանակ են գտել:
Այսօր վիճաբանություն է տեղի ունեցել ավտոբուսի վարորդի և ուղևորների միջև: Տեսանյութում երիտասարդը պատմում է, որ երբ ինքը վարորդից համապատասխան բուժզննման փաստաթուղթ է պահանջել, վարորդը ավտոբուսի դուսը փակել էիր վրա, ինչի պատճառով երիտասարդի թևը վնասվել է:
«Եթե բոլորը կարողանային իրենք իրենց հարգել, մեր երկրում ոչ մի խոչընդոտ չէր լինի: Մարդն առաջինը պետք է ինքն իրեն հարգի: Եթե մարդն իրեն չհարգեց, ոչ մեկին չի հարգի: Ամոթ ա՝ ժողովուրդ, սիրեք ձեզ: Չի կարելի թույլ տալ, որ բոլորը մեզ ոտնակոխ անեն: Չի կարելի մարդկանց ոչխարի տեղ դնել»:
Օրակարգի հաստատումից հետո ելույթով հանդես է եկել հանձնաժողովի անդամ Ստեփան Սաֆարյանը`առաջարկելով օրակարգի հարցերի մեջ ներառել «Բարև Երևան» խմբակցության կողմից կազմված ուղերձը՝ կապված մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ:
Այսօր Մաշտոցի պողոտայի կանգառներից մեկում «Վճարելու եմ 100 դրամ» ակցիայի ժամանակ մի երիտասարդ աղջկա ու կնոջ միջև վեճ էր ծագել: Կինը, ով նույնպես մանակցում էր այդ նախաձեռնությանը` կոչ անելով վճարել 100 դրամ, ակցիայի մասնակից երիտասարդներին մեղադրում էր միայն տրանսպորտի գնի բարձևրացման դեմ բողքի ակցիա կազմակերպելու համար:
Ուղեվարձի հաշվարկման «տնտեսագիտական հիմնավորումների» քննարկումը տվյալ դեպքում անիմաստ է, քանի որ, մեծ հավանականությամբ, այս «տարբերությունը» պայմանավորված է ոչ թե տրանսպորտային ցանցի կառավարման առանձնահատկություններով, այլ ներիշխանական ու անձնական հակասություններով:
Միաժամանակ ամբաստանյալի մայրը` Ա. Խաչատրյանը, անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով դատարանի նկատմամբ, վիրավորել է մեղադրող Վ. Միլիտոնյանին, որը դրսևորվել է վերջինիս հայհոյելով, նրան և նրա ընտանիքի անդամներին ուղղված անեծքներով: