
Google-ը 60.000 դոլար է վճարել Google Chrome-ը կոտրող հաքերին

Google ընկերությունն արդեն երկրորդ անգամ Pinkie Pie հաքերին վճարել է 60 հազար դոլար` Chrome բրաուզերը կոտրելու համար: Այս մասին հայտնում է techcrunch.com-ը՝ տեղեկացնելով, որ Մալազիայում Google-ի կազմակերպած Pwnium 2 մրցության ընթացքում հաքերը բրաուզերում խոցելի 2 կետ է հայտնաբերել:
Նշենք, որ Pinkie Pie-ը Chrome բրաուզերը կոտրում է արդեն երկրորդ անգամ: Առաջին անգամ նա միանգամից 6 խոցելի տեղեր էր հայտնաբերել և այդ ժամանակ ևս 60 հազար դոլար էր ստացել՝ որպես պարգևատրում: Առաջին մրցույթը տեղի էր ունեցել 2012թ. փետրվարին: