
Բջջային օպերատորները մինչև տարեվերջ 23 մլրդ դոլարի կորուստ կունենան

Համաշխարհային բջջային օպերատորները մինչև տարեվերջ մոտ 23 մլրդ դոլարի կորուստ կունենան: Իսկ այդ ամենի պատճառն այն է, որ սմարթֆոնների օգտատերերը կունենան անվճար SMS-ներ ուղարկելու հնարավորություն, որը նրանք կարող են անել հատուկ բջջային հավելվածի միջոցով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Այս եզրահանգմանն են հանգել Ovum հետազոտական ընկերության մասնագետները՝ հայտարարելով նաև, որ 2016թ. կորուստների ծավալը կհասնի 54 մլրդ դոլարի: Հաղորդում է afp.com-ը:
Ինչպես հայտնում է Ovum ընկերությունը` գնալով ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր իրենց սմարթֆոններ են ներբեռնում նմանօրինակ հավելվածներ, որոնցից է, օրինակ, WhatsApp-ն: Արդյունքում՝ բջջային օպերատորները գրեթե հասույթ չեն ստանում SMS-ներից: