Թմրանյութեր վաճառողն օգտագործում էր Մեսսիի բարի համբավը
Կոլումբիական ոստիկանությունը ձերբակալել է թմրանյութեր վաճառողի, ով թաքցրել է ապրանքը մի տուփի մեջ, որի վրա փակցված էր Լիոնել Մեսսիի նկարով պաստառ: Այս մասին հայտնում է El Heraldo-ն:
30-ամյա Ֆրանկլին Ժունիգա Վարգասը ցանկանում էր օգտագործել «Բարսելոնայի» հարձակվողի բարի համբավը, ով իր կարիերայի ընթացքում երբեք սկանդալների հեղինակ չի դարձել: Սակայն իրավապահ մարմինները կանգնեցրել են Վարգասին խանութի մոտ և խնդրել են ցույց տալ տուփի պարունակությունը: Նրա մեջ հայտնաբերվել է 11 կգ մարիխուանա:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը