Գոմեշի մսի գործով կա միայն մեկ կալանավորված

168.am-ի հարցին, թե բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու հայտնի գործով քանի՞ կալանավորված կա այս պահի դրությամբ` ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը պատասխանեց. միայն մեկ կալանավորված կա` Ալբերտ Օհանջանյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը կալանավորվել է: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով` խոշոր չափերով խարդախություն անելու համար: Նշենք նաև, որ քրգործը հարուցվել է բանակին տավարի մսի փոխերն գոմեշի միս մատակարարելու առնչությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031