«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն Մեսսիին համեմատել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի հետ:
Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեևը։ Վերջինիս համոզմամբ, վերջին ամիսներին նկատվող կապիտալի արտահոսքը Ռուսաստանից դրական երևույթ է։ Այս մասին գրում է Ինտերֆաքսը։
Զիդանից բացի, թիմի բաժնետեր է հանդիսանում նաև Ֆրանսիայի հավաքականի ևս մեկ նախկին խաղացող Օլիվիյե Դակուրը:
ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը 2011-2012 ֆինանսական տարվա տվյալներով կազմել է 1.089 տրլն դոլար, ինչը 16%-ով քիչ է նախորդ տարվա ցուցանիշից: 2010-2011 ֆինանսական հաշվետվության համաձայն՝ նախորդ տարվա բյուջեի դեֆիցիտը կազմել էր 1.297 տրիլիոն դոլար:
Լոլիկով հարուստ սննդակարգը կարող է նվազեցնել սրտի կաթվածի հնարավորությունը: Ինչպես հաղորդում է BBC-ին, այս եզրակացությանն են հանգել ֆինն գիտնականները: Հետազոտությունը ներառել է 1,031 տղամարդու: Կաթվածի հավանականությունն առավել քիչ է եղել այն տղամարդկանց մոտ, ում սննդակարգում մեծ տեղ է զբաղեցրել լոլիկը: Գիտնականները դեռևս չեն պարզել երևույթի պատճառը:
Իսպանիայի Բիլբաո քաղաքում ավարտվեց «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարը: Լևոն Արոնյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԱԺ-ում ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրի քննարկման ժամանակ հայտարարել է, թե ամիսներ առաջ ԲՀԿ-ի հետ «նույն երգն էին երգում, և հիմա էլ ոչինչ չի փոխվել»:
«Զբաղվածության և ծանրաբեռնվածության պատճառով նախաքննության փուլում ես չեմ ներկայացնի նրա շահերը: Սա երկուստեք պայմանավորվածության արդյունքում է որոշվել: Իսկ արդեն դատաքննության ընթացքում կմիանամ պաշտպանական խմբին»,- ասել է Աթանեսյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայերի միության պատվիրակության հետ՝ կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ:
Ադրբեջանի արտգործնախարարությունը Լիտվային նոտա է հղել` Լեռնային Ղարաբաղում անցկացված փառատոնին լիտվական երաժշտական խմբի մասնակցության կապակցությամբ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Էլման Աբդուլաևը։
«Իրենք կազմակերպել են հանրահավաքները, իրենք մասնակցել են, իրենք տեսել են ամեն ինչ, մնում է հայտարարություններ անեն կամ իրավապահ լիազոր մարմնին բացատրություններ տան, թե ինչ են տեսել: Մնացած բոլոր քայլերը մենք ժամավաճառություն ենք համարում», – ընդգծել է Սահակյանը:
2013թ. պետական բյուջեի նախագծով Ազգային անվտանգության ծառայությանը նախատեսվում է տրամադրել 14 մլրդ 52,7 մլն դրամ, որից 13 մլրդ 710,3 մլն դրամն ուղղվելու է ընթացիկ ծախսերի, իսկ 342,4 մլն դրամը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ֆինանսավորմանը: Ծրագրված գումարները 2012 թ. հաստատված բյուջեի նկատմամբ աճել են 2 մլրդ 750,3 մլն դրամով:
Բորիս Բերեզովսկին Ռոման Աբրամովիչին կվճարի 35 մլն ֆունտ (56 մլն դոլար) Լոնդոնի դատարանում պարտվելուց հետո: Այդ մասին հաղորդում է «The Financial Times»-ը: Նախկինում հաղորդվում էր, որ պարտվող կողմը պետք է հատուցի նաև մյուս կողմի դատական ծախսերը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորել է կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանին՝ ծննդյան 75-ամյակի աթիվ, մաղթել նրան քաջառողջություն և ստեղծագործական հաջողություններ:
Այս համաժողովն իսկապես խորհրդանշական է: Այն առումով, որ ներկայումս ՀՀ-ի նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը կարող է դառնալ «ՌԴ տարածաշրջաններից մեկը»` բառի ուղղակի կամ փոխաբերական իմաստով:
Օրինակ, եթե մեզ մոտ հերոսացնում են Ռամիլ Սաֆարովին, ատելություն են սերմանում հայերի նկատմամբ, ուրեմն դա ինչ-որ մեկին պետք է: Ինչ-որ մեկին պետք է, չէ՞, որ դրան ի պատասխան՝ հայերը թշնամանքով լցվեն ադրբեջանցիների նկատմամբ: Մի՞թե սա չի խոսում այն մասին, որ հաշտեցման և խաղաղության ուղիների որոնումը ձեռնտու չէ ինչ-որ ուժերի:
«Կուբանի» մարզիչ Յուրի Կրասնոժանը 88-րդ րոպեին փոխարինել է Պիզելլիին, իսկ Գևորգ Ղազարյանը խաղացել է մինչև 62ր.։
2009, 2010 և 2011թթ. կայքերի ստեղծման, վերամշակման և սպասարկման համար ամենաշատ գումարը ծախսել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ 18.214.100 ՀՀ դրամ և 10.300 ԱՄՆ դոլար: Նախարարության ծախսած ընդհանուր գումարը ՀՀ դրամով հավասար է մոտավորապես 22.334.100 ՀՀ դրամի:
Я думаю, что в данном контексте особенно дело Рамиля Сафарова показало общественный отклик в Азербайджане на политические шаги, тоесть были лица, которые выразили несогласие с такой политикой и хотят продолжить нормальный диалог с армянами. Хотя они вообще не согласны с армянской позицией, но они хотят вести нормальный диалог.
«Անձնական հարաբերությունները ես չեմ մեկնաբանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ու «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի պատասխան հայտարարություններին:
Անտվերպենի դատախազության ներկայացուցչի խոսքերով թմրանյութը լցված է եղել 7 հազար ծրարի մեջ, որոնք քողարկվել են բանանով: Այն Բելգիա է հասել Էկվադորից ժամանած նավով: Բեռը հասցեագրված է եղել նիդրելանդական «Zoetermeer» ձեռնարկությանը:
Կառավարությունը չի բացառում, որ դրամը կարող է արժեզրկվել։ «Հաշվի առնելով, որ պատմականորեն և արժևորման, և արժեզրկման ուղղությամբ փոխարժեքի մեկանգամյա փոփոխությունները չեն գերազանցել 20%-ը, որպես ռիսկ է դիտարկվել առավելագույնը դրամի 20% արժեզրկումը»,- նշված է 2013թ. պետբյուջեի ուղերձում։
Opera Software ընկերությունը հայտարարել է, որ թողարկել է Opera Mobile բջջային բրաուզերի նոր տարբերակը, որը նախատեսված Android համակարգով աշխատող շարժական սարքերի՝ պլանշետների և սմարթֆոնների համար:
Microsoft ընկերությունն ավարտել է աշխատանքը Office 2013 հավելվածների փաթեթի վրա՝ ներկայացնելով դրա վերջնական տարբերակը( RTM-release to manufacturing) գործընկերներին: Այս մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
«Հեռանկարային նպատակը մենք տեսնում ենք կարևոր նախագծերի ակտիվ առաջխաղացման մեջ, որն ուղղված կլինի մեր երկրների ազգային տնտեսությունների հետագա բարձրացման ապահովմանը, համաշխարհային շուկաներում դրանց մրցունակության ամրապնդմանը՝ զարգացման նորարարական ուղուն և առաջատար տեխնոլոգիաների ներդրմանն անցնելու միջոցով»:
ՀՀ նախագահական ընտրություններում վճռորոշ դերը պատկանելու է դրսի ուժին` կա՛մ Ռուսաստանին, կա՛մ Արևմուտքին: Բառացիորեն ասած` իրենք են նշանակելու նախագահ:
Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան հերքել է այն տեղեկությունները, ըստ որոնց՝ իր հաճախորդը «Բարսելոնային» և Մարիո Բալոտելիին միջակություն է անվանել:
Փոստանջյանն առաջարկում է, որ պետությունն արտասահմանում գտնվող ՀՀ բոլոր քաղաքացիների համար ընտրական իրավունքի իրացման հնարավորություն ստեղծի: Զարուհի Փոստանջյանը մեզ հայտնեց, որ իր նամակին ՀՀԿ խմբակցությունից պատասխանել է միայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով իր նամակում գրել է, որ առաջարկվող փոփոխությունն իրենց համար անընդունելի է:
Բրաուզերին ինտեգրված են Яндекс փոստային ծառայությունն ու որոնողական համակարգը: Ցանկության դեպքում, սակայն, օգտագործողը կարող է փոխել այն մեկ ուրիշ որոնման համակարգով:
«Բոլոր լրագրող ընկերներիս մի խնդրանք ունեմ. որքան էլ հեռախոսս ռոմինգ է արված, այդուհանդերձ անհնար է պատասխանել զանգերին (ես՝ գործազուրկ նախկին պատգամավորս, դրա տակից դուրս չեմ գա): Արդեն մի հարյուր զանգ եղել է: Եթե կան հարցեր, որոնց կարող եմ պատասխանել, գրեք ֆեյսբուքով: Օրվա տարբեր ժամերին հասանելի կլինեմ, եթե իհարկե հյուրանոցից դուրս չլինեմ»: