Սպառողը կտեսնի զովացուցչի կալորիականությունը
Ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող ամերիկյան ընկերությունները նախատեսել են հաջորդ տարի ըմպելիքների վաճառքի համար տեղադրել այնպիսի ավտոմատ սարքեր, որոնց վրա նշված կլինի ապրանքի կալորիականությունը:
Արդիականացված ավտոմատը ցույց կտա ոչ միայն կալորիաների քանակությունը նախընտրած ըմպելիքի մեջ, այլև սպառողներին կառաջարկի ցածր կալորիականությամբ ըմպելիք: Սկզբում նման սարքեր կտեղադրվեն Չիկագոյում և Սան Անտոնիոյում: Ծրագրին կմասնակցեն PepsiCo-ն, Coca-Cola-ն և Dr.Pepper-ը:
Այդ կազմակերպությունները, իշխանությունների կարծիքով, կոչ են անում երեխաներին՝ օգտագործել ըմպելիքներ, որոնք վնասում են նրանց առողջությանը, ինչն էլ բերում է երեխաների ճարպակալման: Ծրագրի կազմակերպիչների կարծիքով՝ երեխաները, տեսնելով բարձր կալորիականությամբ ըմպելիք, կհրաժարվեն դրանից:
Արտադրողներին զգուշացվել է, որ արտադրության մեջ կարող են կիրառել միայն 0.473լ պարունակությամբ շշեր: Սահմանափակումները կիրառվում են միան ռեստորաններում, մարզադաշտերում, կինոթատրոններում և առևտրի կետերում, որոնք տեղադրված են փողոցում: Սահմանափակում չկա սուպերմարկետներում և այլ փակ խանութներում: