Բաժիններ՝

Սրտի կաթվածի դեպքերը կրկնապատկվել են

Սրտի կաթվածն ավելի շատ բնորոշ է մեծ տարիքին, բայց կենսակերպը հաճախ մեծացնում է երիտասարդների մոտ դրա  առաջացումը: Ըստ Reuters-ի` այս եզրակացությանն են հանգել ամերիկացի գիտնականները: Վերջիններս նշել են, որ 1993-ից մինչև 2005թ. 55 տարեկանից ցածր անձանց շրջանում սրտի կաթվածի դեպքերը կրկնապատկվել են:

Եթե նախկինում ամեն տարի 20-54 տարեկան սպիտակամորթ 100.000 անձանց հաշվով կաթվածի թիվը 26 էր, ապա այժմ թիվն աճել է` հասնելով 48-ի: Իսկ աֆրոամերիկացիների շրջանում այդ թիվը 83-ից հասել է 128-ի:

Հետազոտողները նշել են, որ իրենք կարող են միայն հավանական պատճառներ նշել: Պատճառներից մեկը, ըստ նրանց, կարող է լինել այն, որ շնորհիվ զարգացած տեխնոլոգիայի՝ ախտորոշումն ավելի ճիշտ է կատարվում: Բրետ Կիսելան՝ հետազոտության ղեկավարներից մեկը, նշել է. «Ես չեմ կարծում, որ սա է հիմնական պատճառը: Մենք այժմ նկատում ենք կաթվածին  նպաստող բազմաթիվ գործոններ»:  Խոսքը ճարպակալման, դիաբետների և արյան բարձր ճնշման մասին է: «Եվ եթե մարդու մոտ առաջանում են այս գործոնները 20 տարեկան հասակում, ապա նա կաթված կարող է ունենալ ավելի վաղ տարիքում»,- ասել է Կիսելան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս