Բաժիններ՝

Խեդիրա. Տեսնելով Բարսելոնային՝ Ռեալն արդեն չի թաքնվում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան հավաստիացրել է, որ իր թիմը խաղամակարդակով արդեն չի զիջում «Բարսելոնային»։ Այս մասին հաղորդում է Marca-ն։ Հիշեցնեն, որ երկու գրանդ ակումբների միջև կայացած վերջին հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2:

«Ցավոք մենք չհաղթեցինք «կլասիկոյում»: Մենք դրա համար լավ հնարավորություն ունեինք: Հանդիպումը մեզ համար շատ հաջող էր ստացվում, դրա համար էլ մենք շատ տխրեցինք, երբ մեզ չհաջողվեց հաղթել: Տեսնելով «Բարսելոնային»՝ «Ռեալն» արդեն չի թաքնվում: Դա ապացուցվեց նաև Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպումներում», – ասել է Գերմանիայի հավաքականի խաղացողը:

 

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս