Օսկանյանի գործը ծանր պիտի նստի Հայաստան վրա

ԵԽ ԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցող Ակսել Ֆիշերի հայտարարությանն անդրադառնալով՝ «Սվիլիթաս» հիմնադրամի ղեկավար Սալբի Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք դեռ ակնկալում են նման «ոչ մի քանի հայտարարությունների»:

«Այն, ինչ կատարվում է, վնասում է Հայաստանի վարկին: Սա միայն իր (Ակսել Ֆիշերի:- Տ.Մ.) խոսքերը չեն: Կարևոր է, որ թե՛ Ամերիկայի դեսպանը, թե՛ Եվրոխորհրդի զեկուցողները, ես անգամ չեմ զարմանա, որ Եվրամիությունն արձագանքի և այս բոլորը Հայաստանի իրավապահ մարմիններին թերևս հուշեն, որ ծանր պետք է նստի մեզ վրա»,- ասաց Սալբի Ղազարյանը:

Վերջինս խոսքով` իրենք շարունակելու են անել այն, ինչ սկսել են: «Դատախազին, ԱԱԾ-ին` իրենց հարցրեք, թե իրենք ի՞նչ են անելու, ի՞նչ են պատկերացնում: Մենք շարունակելու ենք ասել, որ սա անհիմն է, անարդար  է, քաղաքական է»,- նշեց Ս. Ղազարյանը՝ հավելելով, որ այսօր ԱԱԾ-ից իրենց հիմնադրամ այցեր չեն եղել, հետևաբար` նոր ստուգումներ էլ չեն իրականացվել:

Հիշեցնենք, որ Ակսել Ֆիշերն այսօր իր մտահոգությունն է հայտնել Ազգային ժողովի կողմից նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի հանդեպ վիճահարույց քրեական մեղադրանքով խորհրդարանական անձեռնմխելիությունից զրկելու փաստի կապակցությամբ: «Սա հատկապես մտահոգիչ է` հաշվի առնելով այն համառ հայտարարությունները, որ քաղաքական դրդապատճառներն են դեր խաղացել նրա դեմ մեղադրանքներ առաջադրելու գործում: Եթե հիմնավորվեն այդ պնդումները, դա կնշանակի հետընթաց քայլ քաղաքական խնդիրների կարգավորման հարցում անցած մեկ ու կես տարիների ընթացքում արձանագրված դրական միտումից: Ուստի ես գրել եմ ՀՀ Ազգային ժողովի նախագահին` խնդրելով հստակեցնել մեղադրանքը, ինչպես նաև այն հիմքերը, որի հիման վրա խորհրդարանը համաձայնել է զրկել պարոն Օսկանյանին անձեռնմխելիությունից»,- ասել է նա:

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս