Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել բռնությունն Ուկրաինայում
Հռոմի պապը հայտարարել է, որ վերջին օրերին դիվանագիտական ջանքերը կարող են նպաստել Ուկրաինայում խաղաղության բանակցությունների վերսկսմանը և հանգեցնել կոնկրետ արդյունքների։
Հռոմի պապը իր համերաշխությունն է հայտնել ուկրաինացի ժողովրդին, ովքեր տարիներ շարունակ ապրել են հուսահատության և վախի մեջ։
Նա կրկին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները՝ ընդգծելով հետագա ավերածությունները դադարեցնելու և դիվանագիտական կարգավորման ուղղությամբ շարժվելու անհրաժեշտությունը։
«Ես կրկին կոչ եմ անում դադարեցնել բռնությունը, դադարեցնել ավերածությունները և բացել սրտերը երկխոսության և խաղաղության համար», – գրել է Պապը։

