Ռոբերտո Մանչինին հերքել է Բալոտելիի հետ վիճելու վերաբերյալ լուրերը
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է այն լուրերը, թե իր և հարձակվող Մարիո Բալոտելիի հարաբերությունները վատացել են:
«Իմ և Բալոտելիի հարաբերությունների վատացման վեևաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Դա սուտ է:
«Ռեալի» հետ խաղում թիմի հիմնական կազմում խաղադաշտ էր դուրս եկել միայն մեկ հարձակվող՝ Տևեսը: Մենք չենք կարող պահեստայինների նստարանին պահել երեք հարձակվողի, ուստի Մարիոն չէր ընդգրկվել հայտացուցակում: Ոչ մի վիճաբանություն չի եղել», – Մանչինիի խոսքերն է մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Մանչինին Բալոտելիին չի ընդգրկվել «Ռեալի» հետ խաղի հայտացուցակում, քանի որ իտալացին խախտել է կարգապահությունը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը