«Փորձությունների միջից խաչի զորությամբ հաղթանակած պետք է դուրս գանք». Տեր Մկրտիչ

Հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի, հոգևորականներն ու ուխտավոր հայորդիներ այս շաբաթ աղոթքի էին մեկտեղվել Սասունիկ համայնքում վեր խոյացող Սուրբ Խաչ եկեղեցական համալիրում, միասնաբար աղոթելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արագածոտնի թեմի սիրելի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, մեր հոգևոր հայրերի, մեր հայրենիքի խաղաղության ու ապահովության, հայ ժողովրդի բարօրության, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար։

Տիրոջ նախախնամությամբ Խաչվերացին նախընթաց այս ժամռրգությունը տեղի ունեցավ այս եկեղեցում, որ Սուրբ Խաչ պետք է կոչվի:

Ժամերգության ընթացքում իր խոսքն հավատացյալների ուղղելով, Աշտարակի հովվության հոգևոր հովիվ ՝ Արժանապատիվ Տեր Մկրտիչ քահանա Երանյանն հորդորեց կյանքում ծառացած բոլոր փորձություններն ու դժվարությունների ժամանակ ապավինել Սուրբ Խաչին և հավելեց. ««Տիրոջ նախախնամությամբ է, որ այսօր այստեղ ենք՝ այս սրբավայրում, որը պիտի կոչվի Սուրբ Խաչ։

Այս մեկ տարվա մեր աղոթքների ընթացքում սա առաջին եկեղեցին է, որը ոչ թե խոնարհված է կամ կանգուն, այլ վեր է հառնում:

Այս փորձությունների միջով ևս պիտի անցնենք և հաղթանակած դուրս գանք՝ Սուրբ Խաչի զորությամբ ու Տիրոջ անսահման ողորմությամբ»:

Այնուհետև Տեր Հայրը, հանձինս բոլոր ներկաների, Սուրբ Խաչին նվիրված զորավոր աղոթք բարձրացրեց առ Աստված՝ հայցելով Տիրոջ օրհնությունն ու պահապանությունը:

Եկեղեցական համալիրը կառուցվում է Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների բարերարությամբ:

Միասնական հաջորդ ժամերգությունը կկատարվի սեպտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին, Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930