ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվել

Աշխաբադում անցկացվել է Անկախ Պետությունների Համագործակցության տնտեսական խորհրդի 111-րդ նիստը։

Մասնակիցները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Նիստի արդյունքներով ընդունվել են մի շարք որոշումներ։

Հաստատվել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտների համար հեռանկարային նյութերի արտադրության բնագավառում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության զարգացման հայեցակարգի և դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագծերը։

Հավանության են արժանացել ԱՊՀ անդամ պետությունների անտառարդյունաբերական համալիրի ոլորտների թվային փոխակերպման հայեցակարգի և դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագծերը։

Հաստատվել է ԱՊՀ անդամ պետությունների տարածքներում միջազգային հաղորդակցության շրջանակում փոխադրումներ իրականացնելիս տրանսպորտային անվտանգության ապահովման ռազմավարության՝ 2026-2030 թվականների համար նախատեսված միջոցառումների ծրագիրը։

Հավանության է արժանացել ԱՊՀ անդամ պետությունների օդային երթևեկության կազմակերպման ազգային համակարգերի ներդաշնակեցման հայեցակարգի իրականացման միջոցառումների ծրագրի նախագիծը։

Հաստատվել է 2026-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագիրը՝ մինչև 2030 թվականը նախատեսված ԱՊՀ անդամ պետությունների նորարարական համագործակցության միջպետական ծրագրի իրականացման նպատակով։

Համաձայնեցվել է ԱՊՀ անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագիրը՝ մինչև 2032 թվականը բրուցելյոզի կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ։ Այն նպատակ ունի նվազագույնի հասցնել հիվանդության հետևանքով առաջացող տնտեսական վնասը։

Տնտեսական խորհրդի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի նոյեմբերի 27-ին՝ Մոսկվայում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930