Ուկրաինայի էներգետիկայի վրա հարվածների համար Ռուսաստանն արժանի պատասխան կստանա. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է, որ Ուկրաինան պատասխանելու է իր էներգետիկայի վրա ռուսական հարվածներին։

«Ուկրաինան սովորել է հնարավորություններ գտնել՝ արժանիորեն պատասխանելու ռուսական հարվածներին։ Ես դա չեմ համեմատում այն հումանիտար աղետների հետ, որոնք նրանք այսօր կազմակերպում են։ Ուկրաինան նման բան չի անում։ Բայց, այնուամենայնիվ, Ուկրաինան ի վիճակի է պատասխանելու Ռուսաստանին նրանց ցանկացած գործողության համար»,- ասել է Զելենսկին ուրբաթ ամերիկացի քաղաքական մեկնաբան Ֆարիդ Զաքարիայի հետ զրույցում։

«Ռուսաստանը գիտի, որ եթե նրանք հարվածեն, իսկ նրանք ձմռանը պատրաստվում են հարվածել մեր էներգետիկ համակարգին, Ռուսաստանը կստանա նույնը,- շարունակել է Ուկրաինայի նախագահը։- Եթե նրանք մեզ համար բլեքաութներ կազմակերպեն, մենք կփորձենք նրանց արժանիորեն պատասխանել»։

Միաժամանակ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան միշտ պատրաստ է խաղաղ բանակցությունների և պատերազմի ավարտին։

«Իսկ եթե Ռուսաստանը չի ցանկանում ավարտել, ապա պետք է գործընկերների միջոցով մոտեցում գտնել նրա նկատմամբ։ Եթե դա դժվար է գտնել, ապա այսօր գոնե պետք է քայլ առ քայլ առաջ շարժվել։ Ապաշրջափակել Սև ծովը և հնարավորություն գտնել էներգետիկ հրադադարի համար»,- ասել է Զելենսկին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930