ԱՄՆ-ում մահապատժի ենթարկեցին 5 հոգու սպանած անձին

Սեպտեմբերի 20-ին Տեխասում մահապատժի են դատապարտել մի հանցագործի, ով 12 տարի առաջ ավտոլվացման կետում սպանել է 5 մարդու (դեպքից մի քանի օր առաջ նրան աշխատանքից ազատել էին), հաղորդում է Associated Press-ը:

Ինչպես նշվում է, Ռոբերտ Ուեյն Հարիսը 1999թ. դուրս է եկել բանտից՝ ազատազրկման վայրում անցկացնելով 8 տարի գողության համար, ու աշխատանքի է անցել ավտոլվացման կետում:

2000թ. մարտին նա անպարկեշտ վարքի պատճառով հեռացվել էր աշխատանքից, ինչից մի քանի օր անց վերադարձել էր ու գնդակահարել իրեն աշխատանքից ազատած մենեջերին, գանձապահին ու 3 աշխատակցի:

Անձամբ Հարիսը չի հերքել իր մեղքը կատարած հանցագործություններում, իսկ նրա պաշտպանությունը փորձում էր խուսափել մահապատժից՝ հիմնվելով մտավոր հետամնացության փաստի վրա:

Մահապատիժն ի կատաար է ածվել մահացու ներարկման միջոցով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930