Բաժիններ՝

ՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մ․ Մուրադյանն ընդունեց ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) ներկայացուցիչներին, հայտնում են կրթահամալիրից։

Հանդիպման ընթացքում Մ․ Մուրադյանը ներկայացրեց Կրթահամալիրում նախատեսվող սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրման և իրականացման ուղղությամբ կատարված և կատարվելիք աշխատանքները։

IOM-ի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին մեթոդաբանական աջակցություն ցուցաբերել ծրագրի իրականացման հաջորդ փուլերում։ Մասնավորապես, քննարկվեց «Սահմանային վերահսկողություն» մասնագիտության «Ավագ հսկիչ» որակավորման պետական կրթական չափորոշչով սահմանված որոշ մոդուլների բովանդակության տրամադրման և դրանց մշակման գործընթացին աջակցելու հնարավորությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին հետագա համագործակցության շարունակականությունն ու համատեղ աշխատանքը՝ սահմանային անվտանգության և սահմանապահ ծառայության ոլորտում կրթական գործընթացների զարգացման և մասնագիտական կարողությունների ամրապնդման ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930