Բելառուսի ընդդիմադիրները հորդորում են բոյկոտել խորհրդարանական ընտրությունները

Բելառուսի 6 ընդդիմադիր կառույցները հանդես են եկել երկրի ԱԺ-ի ներկայացուցիչների պալատի ընտրություններին չմասնակցելու միասնական կոչով: Ըստ Interfax-ի` Մինսկում լրագրողների հետ հանդիպմանը հաղորդել է Միավորված քաղաքական կուսակցության ղեկավար Անատոլի Լեբեդկոն:

«6 քաղաքական կառույց, այդ թվում՝ Բելառուսի քրիստոնեական դեմոկրատիան, Բելառուսի ռադիոէլեկտրոնային արդյունաբերության անկախ արհմիությունը, «Բելառուսական ռուխը» (շարժում), Բելառուսական մտավորականության ռադան, Երիտասարդ ճակատը, այսօր հանդես են գալիս միասնական դիմումով՝ ընտրողներին կոչ անելով չմասնակցել խորհրդարանական ընտրություններին», – ասել է Լեբեդկոն:

Նրա խոսքով՝ դա «Բելառուսի ընտրական գործընթացների ընդհանուր գնահատականն է»:

Տեսանյութեր

Լրահոս