Թուրքիայի վարչապետի այցը ԱՄՆ չեղյալ է հայտարարվել
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ չեղյալ է հայտարարվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ամերիկյան այցը: Էրդողանը պետք է Նյու Յորքում մասնակցեր ՄԱԿ ԳԱ-ի 67-րդ նստաշրջանին:
Այդ այցի չեղյալ հայտարարման պատճառը Էրդողանի աշխատանքային խիտ գրաֆիկն է: Ավելի վաղ նշվում էր, թե այդ այցը տևելու է 5 օր, սակայն հետագայում այն նվազեցվեց մինչև 3 օրվա, քանի որ Էրդողանը սեպտեմբերի 30-ին մասնակցելու է իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նիստին, որում կարևոր հայտարարություններ է անելու:
Իսկ ահա այսօր վարչապետական ապարատը հայտնել է, որ այդ այցն ամբողջովին չեղյալ է հայտարարվել: Այդ պայմաններում ՄԱԿ ԳԱ նիստում Թուրքիան ներկայացնելու է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: