Բաժիններ՝

Այս տարվա 400 ամենահարուստ մարդկանց ցուցակը գլխավորում է Բիլ Գեյթսը

Forbes-ը հրապարակել է ԱՄՆ 400 ամենահարուստ մարդկանց ցուցակը: Ըստ այդ հրապարակման, Facebook-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը դարձել է տարվա ամենաանհաջողակ մեծահարուստը՝ ցուցակի 14-րդ հորիզոնականից հասնելով 36-րդ հորիզոնականին: Թոփ տասնյակում այս տարի չի ընդգրկվել Ջորջ Սորոսը: Ցուցակում այս տարի չկան նաև որևէ լրատվական-սոցիալական աշխատակիցներ, փոխարենը կան նորեկներ, ովքեր իրենց ռեստորանային բիզնեսների կամ արտադրած մարզաշապիկների վաճառքով այսօր 400 ամենահարուստ մարդկանց ցուցակում են հայտնվել: 345-րդ տեղում է Մերիլենդի համալսարանի ամերիկյան ֆուտբոլային հավաքականում խաղացող, քրտինք ներծծող մարզաշապիկներ արտադրող Քեյվին Պլանկը: Նա 1996թ, իր տատիկի տան նկուղում, սկսեց արտադրել քրտինք ներծծող մարզաշապիկները, որոնց վաճառքի արդյունքում, հենց այդ նույն տարում նա վաստակեց 17.000 դոլար: Հաջորդ տարիներին կրկնապատկվեցին Քեյվին Պլանկի շահույթները, նրան բերելով 1.35 մլրդ դոլար հարստություն և 400 ամենահարուստ մարդկանց ցուցակի 345-րդ հորիզոնականը: Թիլմա Ֆերտինին իր 1.6 մլրդ դոլարը ունեցվածքը վաստակել է Տեխասում գործող երկու ռեստորանների միջոցով, որոնք հետո ընդլայնելով դրանք վերածել է գերկայսրությունների: Նա այսօր ունի 421 խաղատուն և ռեստորան, որոնցից 56-ը բրենդ են ներկայացնում: Վարկաշային ցուցակում կան 4 նորեկներ, որոնք ներգաղթելով ԱՄՆ, իրականացրել են իրեն «ամերիկյան երազանքը»:  Forbes-ի հրապարակած ԱՄՆ 400 ամենահարուստ մարդկանց ցուցակն այս տարի ղեկավարում է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս