
«Այսօրվա մարդը ոչինչով չի տարբերվում դրսում շների վարած կյանքից»

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի գնահատմամբ` Անկախություն ձեռք բերելու առաջին տարիներին Հայաստանն Ադրբեջանի ու տարածաշրջանի նկատմամբ ուներ հստակ մշակված քաղաքականություն, իսկ Հայաստանը վարում է արտաքին ուժերի կողմից թելադրված քաղաքականություն:
«Մենք ունեինք «Կովկաս» ակումբ, որը իրականացնում էր Կովկասյան քաղաքականություն: Իսկ այսօր Հայաստանը չունի իշխանությունների կամ ընդդիմության կողմից մշակված արտաքին քաղաքականություն»,- ասաց նա:
Նաև հավելեց. «Բանն այն է, որ մեզ տվեցին բանաձևերի մի սրվակ ու ասեցին՝ խմե՛ք: Մենք խմեցինք ու դարձանք ստրուկ, դա նման էր թմրանյութի: Մեզ ասացին, որ մարդն աշխարհ է գալիս հարստություն կուտակելու ու հաճույքներին տրվելու համար: Այսօրվա մարդը ոչինչով չի տարբերվում դրսում շների վարած կյանքից»,- հայտարարեց Աշոտ Մանուչարյանը: