
Նոր կայք՝ հանուն արևմտահայերենի պահպանման

Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, նոր կայք է բացվել՝ ԵՌԱԳՈՒՅՆ-ը : Նոր կայքը նպատակ ունի նպաստել արևմտահայերենի պահպանմանն ու զարգացմանը:
Արևմտահայերեն գործող այս լրատվական կայքն արևմտահայերին և արևմտահայերեն ընթերցել սիրողներին կօգնի մեկ վայրում Սփյուռքի, Հայաստանի և աշխարհի լրատվամիջոցներից քաղված կարևոր և հավաստի լուրերը, հոդվածներն ու հարցազրույցները կարդալ իրենց համար հարազատ և սիրելի հայերենով:
Կայքի ստեղծողները վստահ են, որ ԵՌԱԳՈՒՅՆ-ը կարևորագույն խթան պիտի հանդիսանա` արևմտահայերենը պահպանելու և զարգացնելու գործին, և կայքի համակիրների բանակն օրեցօր կավելանա: «Եվ ինչպես եռագույնը՝ փայփայելով և պահպանելով դարձավ հայոց պետականության դրոշ, այնպես էլ ԵՌԱԳՈՒՅՆ-ը պիտի դառնա համայն հայության սիրելի կայքը»,- գրված է կայքում: