Բաժիններ՝

Վրաստանում ձերբակալվել է ընդդիմադիր առաջորդներից Գիորգի Բարամիձեն

Ուրբաթ օրը Թբիլիսում ձերբակալել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գիորգի Բարամիձեին, ով Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել Վրաստանի կառավարությունում և խորհրդարանում, այդ թվում՝ տարբեր տարիների եղել է վարչապետի պաշտոնակատար, Եվրատլանտյան ինտեգրման գծով պետնախարար, խորհրդարանի փոխխոսնակ, ներքին գործերի նախարար, պաշտպանության նախարար:

Բարամիձեին մեղադրում են պետական դավաճանության և երկրի պետական շահերին սպառնալիք ստեղծելու մեջ: Քաղաքական գործչին կարող է սպառնալ մինչև չորս տարվա ազատազրկում:

Ինչպես հաղորդում է «Ազատությյան» վրացական ծառայությունը, Բարամիձեի նկատմամբ հետապնդման առիթ է դարձել «Վրաստանի ծնունդը» հեռուստատեսային հաղորդման ժամանակ նրա արտահայտությունը: Խոսելով 1992-93 թվականների վրաց – աբխազական պատերազմից՝ ընդդիմադիր գործիչը, ըստ դատախազության, հայտարարել է, որ վրացի զինվորականները գնդակահարել են աբխազ գերիներին: Ինքը Բարամիձեն «Ազատության» հետ զրույցում դա հերքել է՝ պնդելով, թե իր բառերը սխալ են մեկնաբանվել:

Գիորգի Բարամիձեն և կուսակիցները քաղաքական են համարում նրա նկատմամբ հետապնդումը: Միացյալ ազգային շարժման անդամ Լաշա Պարուլավան, մասնավորապես, հայտարարել է, որ «եթե իրոք կան դավաճաններ, ապա դա Բիձինա Իվանիշվիլիի ռեժիմն է»: Կուսակցության ղեկավարներից Իրակլի Պավլենաշվիլին էլ տեղի ունեցածը քաղաքական վրեժ է որակել: «Նրա ձերբակալության հրամանը տվել է Ռուսական կայսրությունը, նա բանտային կալանքի է դատապարտվել Ռուսաստանի կողմից», – պնդել է Պավլենաշվիլին:

«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ստեղծվել է 2001 թվականին Սաակաշվիլիի կողմից, Վրաստանի իշխող կուսակցությունն էր 2002-ից մինչև 2012 թվականը, երբ իշխանության եկավ Իվանիշվիլիի «Վրացական երազանք»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930