Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել ապօրինի գույք և հանձնել Ադրբեջանին. թույլ չենք տա. Սամվել Կարապետյան

Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել «ապօրինի գույք» և հանձնել, հետո «Էրիվանի» նյարդը կսկսի հանել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Մենք հիմա մշակում ենք ահագին լուրջ ծրագրեր, որ ընդհանրապես այդ գոտին սարքենք համ տուրիստական կենտրոն, համ արտադրություններ տարբեր ունենանք այնտեղ, որպեսզի ժողովուրդն իր հայրենիքից դուրս չգա»,- ասաց նա։

Կարապետյանը նշեց՝ եթե Տիգրանաշենը ճանաչենք «ապօրինի գույք» ադրբեջանցիները կգան ու կբնակվեն Երևանում․ «Փաշինյանը փոխարեն գա խնդրի, որպեսզի օգնենք իրեն, տեղանուններ է հնչեցնում»,- ասաց նա։

Հիշեցնենք, Փաշինյանն ասել է, որ եթե, որևէ մեկն ասում է, որ Քյարքին Հայաստանի տարածքի մեջ է, սա նշանակում է պատերազմ հայտարարել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930