Բաժիններ՝

Համաշխարհային առևտրի կանխատեսումները վատթարացել են

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը վերանայել է 2012թ. համաշխարհային առևտրի աճի կանխատեսումը։ Արդյունքում՝ հնարավոր աճի գնահատականը կտրուկ իջել է՝ հասնելով 2.5%-ի։ Նախկին կանխատեսմամբ՝ համաշխարհային առևտրի ծավալների աճն ընթացիկ տարում պետք է աճեր 3.7%-ով։

Որոշման պատճառ է դարձել եվրոյի գոտու ճգնաժամն  ու դրա ճնշումը համաշխարհային տնտեսության վրա։

Փորձագետները հաշվի են առել նաև այն հանգամանքը, որ առանձին երկրների կառավարությունները կսկսեն ավելի ակտիվ  ներմուծել առևտրային սահմանափակումներ՝ ներքին արտադրողներին պաշտպանելու համար։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս