
Երևան-Էջմիածին ճանապարհին մահացու վրաերթ կատարած վարորդը մեքենան թողել ու փախել է

Սեպտեմբերի 20-ին, ժամը 22.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Էջմիածին ճանապարհի 5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1975 թ. ծնված Արմեն Չախլազյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և գիտակցության չգալով՝ մահացել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից:
Նշված ավտոմեքենան՝ առջևի հատվածում վնասվածքներով, ոստիկանության ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողների կողմից հայտնաբերվել է Մուսալեռ գյուղի հատվածում` կիսակառույց շինության մոտ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: