![](/banners/BeFunky-design.jpg)
Հարավային Կորեայի ռազմանավերը նախազգուշական կրակ են բացել ԿԺԴՀ նավերի ուղղությամբ
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/korea-cp-w6777624.jpg)
Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի նավերը նախազգուշական կրակոցներ են արձակել՝ կապված հյուսիսկորեական ԿԺԴՀ ձկնորսական նավերի կողմից Դեղին ծովում սահմանը խախտելու հետ: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով հարավկորեական ԶԼՄ-ներին:
«Մեր ծովային ուժերը նախազգուշական կրակոցներ են արձակել: Դրանից հետո հյուսիսկորեական նավերը լքել են հարավկորեական ջրային տարածքը»,- ասել է նա:
Կորեայի Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարությունը որոշում է կայացրել բարձրացնել մարտական պատրաստականությունը՝ կապված Դեղին ծովում հաճախակի դարձած սահմանախախտումների հետ: