ՏՏ ոլորտին հարկավոր են արմատական փոփոխություններ
«Հարկավոր է անել ամեն ինչ, որպեսզի ՀՀ-ն դուրս գա ճգնաժամից: Այստեղ կարևոր է Սփյուռքի դերը, որն անմիջականորեն կարող է օգնել մեզ այդ հարցում: Սակայն հակաճգնաժամային ծրագիրն իրագործելու նպատակով հարկավոր են մեծ ռեսուրսներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Numetrics Management Systems ընկերության փոխնախագահ, գիտության և նոր տեխնոլոգիաների գծով տ.գ.դ., պրոֆեսոր Պավել Բարսեղյանը:
Ըստ Բարսեղյանի. «Չնայած վերջին քսան տարիներին կատարված հսկայական ներդրումներին, նախագծերի և ծրագրերի կառավարման ոլորտը գտնվում է ճգնաժամային վիճակում: Պետք է կարողանալ Հայաստանում նախաձեռնած ծրագրերը վաճառել աշխարհում: Հայաստանին պակասում է վաճառելու նախաձեռնությունը: Կարևոր է ՏՏ ոլորտն առաջ բերել: Հարկավոր է ՏՏ ոլորտում ապրանք ստեղծել, որն ուղղված կլինի մարդկանց ամենօրյա աշխատանքները կառավարելուն, և այդ ապրանքը կլինի լայն կիրառման»:
«Իրականում ՏՏ ոլորտին հարկավոր են արմատական փոփոխություններ՝ ընդհուպ մինչև պարադիգմի փոփոխություն, քանի որ ասպարեզում եղած մեթոդները չեն բավարարում արդյունաբերության պահանջներին»,- ասել է Պ.Բարսեղյանը: