
Այն ժամանակ մարդիկ պատրաստ էին սարեր շրջել, ինչը և արեցին

Այսօրվա ասոլիսում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` շնորհավորելով Անկախության 21-ամյակը, ասաց, որ, թեև, 21 տարի առաջ չունեինք տոն, բայց ունեինք անկախություն, սակայն այսօր ունենք տոն, բայց չունենք անկախություն: «Մենք, քանի որ զարմանալի ժողովուրդ ենք, սկզբից դարձանք ազատ, նոր անկախ, բայց ժողովուրդների մոտ հակառակն է տեղի ունենում»,- ասաց նա:
«Մենք 1988-ից դարձանք ազատ մարդ: Այդ մարդը ստեղծագործող, պատասխանատու, ներդաշնակ միջավայր ստեղծող մարդ էր: Այդ ժամանակ հանցագործությունների թիվը Հայաստանում մի քանի տարի շարունակ զրո էր: Մարդիկ ջերմություն էին տալիս շրջապատին ու ստանում: Այդ մարդիկ պատրաստ էին սարեր շրջել, ինչը և արեցին»,- հավելեց Աշոտ Մանուչարյանը` ընդգծելով, թե այդ ժամանակ ամբողջ աշխարհը զարմանում էր, թե ինչ էին անում հայերը: