Բաժիններ՝

Ինձագին և Ալեգրին հայհոյել են միմյանց

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին և նախկին հարձակվող Ֆիլիպո Ինձագին, ով այժմ աշխատում է երիտասարդական թիմում, վիճել են ակումբի մարզաբազայում: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Դեպքը տեղի է ունեցել, երբ Ալեգրին գնացել է երիտասարդ ֆուտբոլիստներին ու նրանց մարզչին ողջունելու: Վիճաբանության ընթացքում մարզիչները սկսել են բղավել միմյանց վրա, ինչին հաջորդել են փոխադարձ վիրավորանքներն ու հայհոյանքները: Գործը ձեռնամարտին չի հասել. երիտասարդներին հաջողվել է բաժանել նրանց:

«Ես զրուցել եմ և՛ Ալեգրիի և՛ Ինձագիի հետ: Նրանք երկուսն էլ ցավում են կատարվածի համար: Այդ կոնֆլիկտը հարթված է»,- հայտարարել է «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս